Միջազգային ստանդարտացման գործելակերպը ցույց է տալիս, որ աշխատանքների կազմակերպման արդյունավետ ձևը հանդիսանում է` ստանդարտների մշակումը ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների ուժերով, որոնց կազմի մեջ կամավոր հիմունքներով ընդգրկվում են բոլոր շահագրգիռ կողմերի (կազմակերպությունների) ներկայացուցիչները` մշակողներ, արտադրողներ, վաճառողներ, սպառողների հասարակական կազմակերպություններ և այլն:

 

Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովը` կամավոր հիմունքներով ստեղծված կազմավորում է, որում ընդգրկված մասնագետները տվյալ ՏՀ անդամ հանդիսացող և ստանդարտացման որոշակի ոլորտներում շահագրգռված կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչներ են:

 

Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները կազմակերպում և իրականացնում են հետևյալ աշխատանքները.
 
- ստանդարտացման աշխատանքների ծրագրի մշակում ըստ գործունեության ոլորտների,
 
- Հայաստանի Հանրապետության ստանդարտների նախագծերի մշակում, ինչպես նաև ստանդարտների վերանայման, ստանդարտներում փոփոխությունների կատարման և դրանց չեղյալ հայտարարելու մասին առաջարկությունների նախապատրաստում, և ստանդարտների նախագծերի նախապատրաստում ընդունմանը,
 
- Հայաստանի Հանրապետությունում միջազգային, տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, ինչպես նաև այլ պետությունների ազգային ստանդարտների կիրառման վերաբերյալ առաջարկությունների մշակում,
 
- համագործակցություն բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ,
 

- միջազգային, տարածաշրջանային և միջպետական ստանդարտների նախագծերի վերաբերյալ ՀՀ դիրքորոշման հիմնավորում, ինչպես նաև ՀՀ տարածքում դրանց կիրառման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում:

 

Տեխնիկական հանձնաժողովներն իրենց գործունեությունը իրականացնում են ըստ
ԿՆ 1.1-2005 §Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների հիմնադրման և գործունեության կարգը¦ կանոնների:

Նորություններ
2011-11-29  ԻՍՕ 14001 "Շրջակա միջավայրի կառավարման համակարգ" թեմայով ԻՍՕ-ի կողմից կազմակերպված սեմինար Երևանում
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
2011-11-29  Շարունակություն ԻՍՕ 14001 "Շրջակա միջավայրի կառավարման համակարգ" թեմայով սեմինար
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
2011-11-17  Սեյսմիկ անվտանգության ոլորտի ստանդարտները օգնում են պաշտպանվել երկրաշարժերից
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011-11-11  PTB ծրագիր՝ Հարավային Կովկասում ենթակառուցվածքի կատարելագործում
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
2011-10-14  Ստանդարտներն օգնում են ձևավորել վստահությունն աշխարհում
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
2011-09-28  Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) 34-րդ վեհաժողովը
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2011 թվականի սեպտ...
2011-09-01  Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների III մրցանակաբաշխութուն
ԱՊՀ երկրներում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու նպատակով 2005թ. նոյեմբերի 25...
2011-08-25  Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) գնահատումը ԻՍՕ ԻՀԾ շրջանակներում
ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի շրջանակներում 2011թ. հուլիսի 6-10 իրականացվեց ՍԱՐՄ-ի գործառույթն...
2011-08-15  Ստանդարտների ազգային ինստիտուտին շնորհվեց "Թոփ Թեն Ավարդ" ոսկե մրցանակ
Ստանդարտների ազգային ինստիտուտը, "Հայասի գրուպ" և "Փ.Աբաջան" ՍՊԸ ընկերությունների հետ 2011թ. հուլիսի...
2011-08-10  Սննդամթերքի անվտանգության ոլորտում ունակությունների զարգացում
2011 թ. հուլիսի 18-ից օգոստոսի 5-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային հետազոտու...