Ստանդարտների ազգային ինստիտուտը հավատարմագրված է որպես էկոլոգիական կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմին` իրականացնելու Հայաստանի Հանրապետության կազմակերպություններում էկոլոգիական կառավարման համակարգերի սերտիֆիկացման աշխատանքներ` համաձայն ԻՍՕ 14001-2004 ,,Էկոլոգիական կառավարման համակարգեր. Ընդհանուր պահանջներ կիրառման վերաբերյալ,, ստանդարտի։
Սերտիֆիկացման մարմնում ներդրված է որակի կառավարման համակարգ ԻՍՕ 9001- 2000 միջազգային ստանդարտի պահանջներով։ Բոլոր մտահղացումները և ծրագրերը կյանքի կոչողը` կոմպետենտ և համախոհ անձնակազմն է։ Նրա հետ լիարժեք համագործակցությունը կազմակերպության հեռանկարային զարգացման երաշխիքն է։
Սերտիֆիկացման մարմնի աշխատակիցները որակավորված են որպես էկոլոգիական կառավարման համակարգերի աուդիտորներ, որոնք ունեն էկոլոգիական կառավարման համակարգերի սերտիֆիկացման աուդիտների, համապատասխանության հսկողության անցկացման փորձ և հմտություններ։ Կայուն զարգացման անցնելու ընթացքում առաջացած սկզբունքային խնդիրների հետևողական լուծման գործում անվիճելի է միջազգային ստանդարտների դերը։
Ընկերության կողմից առաջարկվող էկոլոգիական կառավարման համակարգերի սերտիֆիկացման առանձնահատկությունն այն է, որ այդ գործընթացը հիմնված է հանրության կողմից ընդունված և առաջատար երկրներում ճանաչված կառավարման համակարգերի մոդելի վրա` պլանավորում - կատարում - ստուգում - իրագործում։ Յուրաքանչյուր փուլում սերտիֆիկացման մարմնի աշխատակիցներն, անհրաժեշտության դեպքում, տրամադրում են համապատասխան տեղեկատվություն։
Շրջակա միջավայրի պահպանության խնդրով մտահոգ է երկրագնդի բնակչության զգալի մասը։ Կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը մարդկային վնասակար գործոնի ազդեցությունը նվազեցնելու գործում։
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրել իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը։
Պետությունը վարում է ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականություն։ Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար (ՀՀ սահմանադրություն)։
Էկոլոգիական կառավարման միջազգային ստանդարտների մշակման համար 1993թ. ստեղծվեց ԻՍՕ/ՏԿ 207 ,,Էկոլոգիական կառավարում,, տեխնիկական հանձնաժողովը,և մշակվեցին ԻՍՕ 14000 շարքի առաջին ստանդարտները, որոնք գործարկվեցին 1996թ-ին։
Էկոլոգիական կառավարմանը վերաբերող միջազգային ստանդարտները նախատեսված են կազմակերպություններին էկոլոգիական մենեջմենթի արդյունավետ համակարգի տարրերով ապահովելու համար, որոնք կարող են համատեղվել կառավարման այլ պահանջների հետ և նպաստել կազմակերպությունների էկոլոգիական և տնտեսական նպատակների իրականացմանը, թողարկվող արտադրանքի քանակի, որակի ու անվտանգության մակարդակի աճին, աջակցել արտաքին շուկայում հաջողության հասնելուն, խթանել կառավարման համակարգի կայուն զարգացմանը և հավանական ռիսկերի նվազեցմանը` վթարային իրավիճակների առաջացման պայմանների կանխարգելման ու բացառման միջոցով։ Դրա ապացույցն է 120 երկրի ավելի քան 70.000 կազմակերպությունում ԻՍՕ 14001 ստանդարտի կիրառումը։
Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական կառավարման համակարգերի ոլորտում գործում են հետևյալ միջազգային ստանդարտները, ընդունված որպես ազգային ստանդարտներ.
Էկոլոգիական կառավարման համակարգի սերտիֆիկացումը գործընթաց է, որով երրորդ կողմը երաշխավորում է, որ կազմակերպության էկոլոգիական կառավարման համակարգը համապատասխանում է ԻՍՕ 14001 ստանդարտի պահանջներին։
ԻՍՕ 14001 ստանդարտի պահանջներին համապատասխանության սերտիֆիկացման շարժառիթը ոչ միայն հանրության կողմից ճանաչված լինելն է, այլև անկախ ստուգման, այսինքն` կազմակերպության կառավարման, գործընթացների և բնութագրի վերաբերյալ անկողմնակալ կարծիք ունենալու նպատակն է։
Էկոլոգիական կառավարման համակարգերի սերտիֆիկացումն իրականացվում է կամավոր իմունքներով։
Ցանկացած ոլորտում ԷԿՀ նախնական գնահատման անհրաժեշտ ելքային տեղեկատվության փաստաթղթերի լրակազմը
1. Տեղեկություններ արտադրության մասին.
- հայտատուի կառուցվածքային սխեման, ներառյալ հիմնական և օժանդակ արտադրական ստորաբաժանումները, վարչական-ճարտարագիտական ծառայությունները` դրանց միջև եղած կապերի նշումով,
2. Տեղեկություններ ԷԿՀ մասին.
3. Տեղեկություններ և ծանուցում ԷԿՀ սերտիֆիկացման մարմնի մասին, որը պետք է անցկացնի սերտիֆիկացում.
- ծանուցում ԷԿՀ հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի ընտրության մասին։
2010թ. հուլիսի 27-ին տեղի ունեցած " Թոփ Թեն ԸՎըդ" / Top Ten Award / մրցանակաբաշխ...
Ստանդարտների ազգային ինստիտուտը, որը միջազգային ասպարեզում հայտնի է ''SARM'' անվանումով և ներկայացնո...
Հայաստանի Հանրապետությունում հաստատված, գործողության մեջ դրված ազգային ստանդարտների ցանկ (համաձայն Հ...
Մալթայի Ստանդարտների Ազգային Մարմնի հովանավորությամբ Մալթայում հունիսի 1-2-ը տեղի ունեցավ ՍԵՆ-ի 36-ր...
Սեմինարը կազմակերպվել էր Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) կողմից։ Այն վերաբերում էր ԻՍ...
Սեմինարը կազմակերպվել էր Ստանդարտների ազգային ինստիտուտի և Ստանդարտացման միջազգային կազմակերպության ...
Սույն թվականի մարտի 11-ին Ստանդարտների ազգային ինստիտուտ էր այցելել Երևանի քաղաքապետ պարոն Գագիկ Բեգ...
Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի (այսուհետ` Ինստիտուտ) գործունեությունն ընդգրկում է 4 հիմնական ո...
Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների 2009 թվականի մրցանակաբաշխությ...
Եվրոպական ստանդարտները բարելավում են Եվրոպացիների կյանքի որակը։ CEN-ը` Եվրոպական ստանդարտացման կոմիտ...
Նախորդ