Տեխնիկական պայմանները (ՏՊ) - ստանդարտացման նորմատիվ փաստաթուղթ է, հաստատված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատերի կողմից, որը պարունակում է տեխնիկական պահանջները (բնութագրեր, նորմեր, անվտանգության պահանջներ) ընդունման կանոնները, որակի վերահսկողության մեթոդները, փոխադրման, պահման, մակնշման ու փաթեթավորման պահանջները իրացվող արտադրանքի որոշակի տեսակի, տիպի, մակնիշի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունում տնտեսական բարեփոխումների պայմաններում տնտեսվարող սուբյեկտների հարաբերությունների կարգավորման ոլորտում էապես աճել է պահանջարկը տեխնիկական պայմանների մշակման և կիրառման նկատմամբ:

Տեխնիկական պայմանները փաստաթուղթ է, որի միջոցով արտադրողը սպառողին է հասցնում թողարկվող արտադրանքի նշանակության, կիրառման ոլորտի, սպառողական բնութագրերի, օգտագործման անվտանգության, փաթեթավորման, մակնշման փոխադրման և պահման պայմանների, ընդունման կանոնների, վերահսկման, վերլուծության վերաբերյալ տեղեկատվությունը:

Որպես նորմատիվ փաստաթուղթ տեխնիկական պայմանները առավել լայնորեն կիրառվում են պատրաստողների (ապրանք արտադրողների) և սպառողների միջև պայմանագրային հարաբերությունների շրջանակներում: Արտադրանքի պատվերի ժամանակ արտադրանքի անվանման պայմանական նշագրի հետ միասին նշվում է նաև տեխնիկական պայմանների նշագիրը, ինչը հնարավորություն է տալիս միանշանակ նույնականացնել պատվիրող արտադրանքը: Այդ դեպքում տեխնիկական պայմանների պահանջները դառնում են պարտադիր` արտադրողի, մատակարարի, փոխադրողի, պահողի համար:

Տեխնիկական պայմանների կիրառման նման ձևը լրիվ համապատասխանում է միջազգային գործելակարգին, որտեղ տեխնիկական պայմաններին համանման փաստաթուղթ է տեխնիկական մասնագիրը (կազմակերպության ստանդարտը), որը մշակվում է արտադրող ֆիրմայի կողմից և սպառող ֆիրմայի համաձայնությամբ կիրառվում է որպես սպառող ֆիրմայի հետ կնքված պայմանագրի մաս: Տեխնիկական պայմանները, որպես կանոն մշակվում են նոր արտադրանքի արտադրության կազմակերպման փուլում` շուկայի փոփոխվող իրավիճակին արագորեն արձագանքելու նպատակով: Տեխնիկական պայմանները մշակվում են արտադրանքի այնպիսի տեսակների համար, որոնց որակական և անվտանգության պահանջներն ազգային ստանդարտներով չեն կանոնակարգված:

Տեխնիկական պայմանները համաձայն ,,Ստանդարտացման մասին,, ՀՀ օրենքի ենթակա են պետական գրանցման, որի ժամանակ տրվում է գրանցման համար (№) հաշվառման նպատակով: Տեխնիկական պայմանների գրանցումն իրականացնում է Ստանդարտների ազգային ինստիտուտը:

Տեխնիկական պայմանների մշակման և պետական գրանցման աշխատանքները կանոնակարգված են ըստ ՀՍՏ 1.3-95 ,,Ստանդարտացման ազգային համակարգ. Տեխնիկական պայմանների մշակման համաձայնեցման, հաստատման և պետական գրանցման կարգը և ՀՍՏ 2.11-98 ,,Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Տեխնիկական պայմաններ. Կառուցման և շարադրման կանոններ,, ստանդարտներով:

Ստանդարտների ազգային ինստիտուտի մասնագետները կազմակերպությունների և ձեռնարկատերերի համար իրականացնում են հետևյալ ծառայությունները.

- տեխնիկական պայմանների մշակման խորհրդատվություն,
- պետական գրանցման ենթակա տեխնիկական պայմանների փորձաքննություն:
Նորություններ
2011-11-29  ԻՍՕ 14001 "Շրջակա միջավայրի կառավարման համակարգ" թեմայով ԻՍՕ-ի կողմից կազմակերպված սեմինար Երևանում
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
2011-11-29  Շարունակություն ԻՍՕ 14001 "Շրջակա միջավայրի կառավարման համակարգ" թեմայով սեմինար
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
2011-11-17  Սեյսմիկ անվտանգության ոլորտի ստանդարտները օգնում են պաշտպանվել երկրաշարժերից
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011-11-11  PTB ծրագիր՝ Հարավային Կովկասում ենթակառուցվածքի կատարելագործում
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
2011-10-14  Ստանդարտներն օգնում են ձևավորել վստահությունն աշխարհում
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
2011-09-28  Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) 34-րդ վեհաժողովը
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2011 թվականի սեպտ...
2011-09-01  Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների III մրցանակաբաշխութուն
ԱՊՀ երկրներում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու նպատակով 2005թ. նոյեմբերի 25...
2011-08-25  Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) գնահատումը ԻՍՕ ԻՀԾ շրջանակներում
ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի շրջանակներում 2011թ. հուլիսի 6-10 իրականացվեց ՍԱՐՄ-ի գործառույթն...
2011-08-15  Ստանդարտների ազգային ինստիտուտին շնորհվեց "Թոփ Թեն Ավարդ" ոսկե մրցանակ
Ստանդարտների ազգային ինստիտուտը, "Հայասի գրուպ" և "Փ.Աբաջան" ՍՊԸ ընկերությունների հետ 2011թ. հուլիսի...
2011-08-10  Սննդամթերքի անվտանգության ոլորտում ունակությունների զարգացում
2011 թ. հուլիսի 18-ից օգոստոսի 5-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային հետազոտու...