ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ



ՍԱՐՄ-ը (Ստանդարտների ազգային ինստիտուտը) գործարարության զարգացմանը կողմնորոշված ընկերություն է, որը հայրենական արտադրողներին ապահովում է անհրաժեշտ լուծումներով՝ մատուցելով նրանց լավագույն փորձի վրա հիմնված ստանդարտներ և օգնելով կիրառել այդ ստանդարտները բիզնես գործընթացներում ու նվաճել կատարելություն։ 
ՍԱՐՄ-ի առաքելությունն է օժանդակել հայրենական արտադրության զարգացմանը՝ ստանդարտների միջոցով նորագույն տեխնոլոգիական և կառավարման գործընթացների ներդրման շնորհիվ։ Արտադրողներին և գործարարներին աջակցությունը հետապնդում է հետևյալ նպատակները՝

  • Կանոնակարգման այլընտրանքների մատուցում. Ստանդարտները հնարավորություն են տալիս արտադրողներին ապահովել ինքնակարգավորում՝ սահմանելով լավագույն փորձի վրա հիմնված որակի և կատարողականի նորմեր։
  • Նորարարության խթան. Ստանդարտները խթանում են գործարարներին փոխանակել տեղեկատվությունը և օգտագործել կոլեկտիվ գիտելիքը արդյունաբերության զարգացման համար։ Գիտելիքների փոխանակումը հանգեցնում է նորարարությանը, միաժամանակ պահպանելով կոմերցիոն գաղտնիքները և մտավոր սեփականությունը։
  • Առևտրում խոչընդոտների նվազեցում. Ստանդարտները նվազեցնում են առևտրում տեխնիկական խոչընդոտները՝ սահմանելով համաձայնեցված միջազգային ստանդարտներ արտադրանքի և ծառայությունների հատկանիշների համար։ Ստանդարտները արագացնում են տնտեսական զարգացումը, խթանում են նորարարությունը և ընդլայնում միջազգային առևտուրը։
  • Կայուն զարգացման ապահովում. Որպեսզի տնտեսական զարգացումը լինի կայուն, անհրաժեշտ է ապահովել շրջակա միջավայրի և հասարակության լայն շերտերի պաշտպանությունը։ Ստանդարտները խթանում են էկոլոգիական և սոցիալական լավագույն արդյունքների ձեռքբերումը։

Մշտապես հետևելով և աջակցելով Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության իրականացմանը, ՍԱՐՄ-ը Հայաստանում միակ կազմակերպությունն է, որ խորհրդատվություն է մատուցում և աջակցություն ցուցաբերում հայրենական արտադրողներին՝ արտահանման գործընթացներում հնարավոր խոչընդոտներից զերծ մնալու ուղղությամբ։ Որպես միջազգային և տարածաշրջանային մի շարք կազմակերպությունների անդամ, ՍԱՐՄ-ը համագործակցում է աշխարհի ավելի քան 160 երկրների ստանդարտացման ազգային մարմինների հետ, որոնց շնորհիվ մշտապես ունակ է թարմ տեղեկություններ և օժանդակություն տրամադրել համապատասխան երկրներում գործող օրենսդրության, տեխնիկական կանոնակարգման և ստանդարտների պահանջների վերաբերյալ՝ աջակցելով արտահանմանը։ ՍԱՐՄ-ի փորձագետների թիմը (շուրջ 50 փորձագետ) հմտացած է գործող տեխնիկական կանոնակարգերի բոլոր ոլորտներում, որոնց գիտելիքները օժանդակում են արտադրության կատարելագործմանը և որակական նոր չափանիշների ձեռքբերմանը։

Ներկայումս Հայաստանի տնտեսական օրակարգում սուր է կանգնած Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տեխնիկական կանոնակարգերի գործարկումը, նոր օրենսդրության պահանջներին համապատասխան արտադրության և առևտրի կազմակերպման խնդիրները։ ՍԱՐՄ-ը լիազորված է ԵՏՄ գործող բոլոր տեխնիկական կանոնակարգերի գծով պաշտոնական խորհրդատվության մատուցման գործառույթներով և որպես այդպիսին եզակի մարմին է Հայաստանում։ 

Ավելին, ՀՀ-ում տեխնիկական կանոնակարգման և դրան առնչվող ստանդարտացման գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՍԱՐՄ-ի կողմից ստեղծվել է Տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման (ՏԿՍՀԳ) կոմիտե, որում ընդգրկված են Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներում մասնակցող շուրջ 200 կազմակերպություններ։ Այս կոմիտեին անդամակցությունը բաց է և ողջունելի է նոր անդամների ներգրավումը։ Կոմիտեում ընդգրկվածությունը թույլ է տալիս հայրենական արտադրողներին անընդհատ տեղեկացված լինել ԵՏՄ տեխնիկական կանոնակարգման նորություններից և նոր նախագծերի վերաբերյալ ներկայացնել իրենց կարծիքը։

Միաժամանակ, 2014 թվականի նոյեմբերի 28-ին ստորագրվեց համագործակցության եռակողմ հուշագիր Ռուսաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միության (ՌԱԳՄ) ՏԿՍՀԳ կոմիտեի, ՀՀ ՍԱԻ ՏԿՍՀԳ և Ռոսստանդարտի միջև։ Համագործակցության հուշագրի համաձայն ստեղծվել է հայ-ռուսական Բիզնես Երկխոսություն, որի շնորհիվ ապահովվում է ԵՏՄ երկրների արդյունաբերողների ու գործարարների արդյունավետ համագործակցությունը տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման ոլորտներում։ 

Հայաստանի Հանրապետության բոլոր գործարարներին և արտադրողներին հրավիրում ենք դիմել մեզ՝ ՍԱՐՄ-ին (Ստանդարտների ազգային ինստիտուտ)՝ տեխնիկական կանոնակարգման, ազգային ու միջպետական ստանդարտների և համապատասխանության գնահատման գործող պահանջների պարզաբանման կարիք առաջանալու դեպքում։

Նորություններ
2019-07-04  2019 թ. հունիսի 25-29-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում կայացել են ԵԱՏՄ անդամ երկրների
2019 թ. հունիսի 25-29-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում կայացել են ԵԱՏՄ անդամ երկրների պե...
2019-06-10  ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
Ստանդարտների ազգային ինստիտուտի աշխատակիցների մասնակցությունը համաքաղաքային շաբաթօրյակին...
2019-05-10  ՀՍՏ 405 Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ 2
ՀՍՏ 405 «Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ» ազգային ստանդարտի նախագծի վերջին խմբագրությունը«Շի...
2019-04-26  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող մրգային օղիներում մեթանոլի թույլատրելի սահմանային չափաբաժինը ...
2019-04-19  ՀՍՏ 405 Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ
ՀՍՏ 405 Բազալտե եզրաքարեր. Տեխնիկական պայմաններ ազգային ստանդարտի նախագծի 1-ին խմբագրությունը«Շինարա...
2019-04-09  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՀ16 Տեխնիկական հանձնաժողովի նոր կազմի...
Հայտարարություն Տեղեկացնում ենք, որ ՏՀ 16 «Շինարարություն, շինարարական կոնստրուկցիաներ և շինանյութե...
2019-04-05  ՄՊԽ 3-րդ արտահերթ խորհրդակցություն
Համաձայնագրի անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման ազգային մար...
2019-04-05  Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ստանդարտացման պետական մարմինների ղեկավարների...
Սույն թվականի մարտի 19-20-ը Մոսկվայում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ստա...
2019-03-11  ՏՀ16 Տեխնիկական հանձնաժողովի նիստ 15.03.2019
ՀայտարարությունՍույն թվականի մարտի 15-ին ժամը 15:00-ին Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերությու...
2019-03-07  Շնորհավոր Մարտի 8
Շնորհավոր Մարտի 8-ը, սիրելի կանայք և աղջիկներ Սիրելի կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ...