Ստանդարտացում` իրականում գոյություն ունեցող կամ հնարավոր խնդիրների վերաբերյալ համընդհանուր և բազմակի կիրառման համար դրույթների սահմանման միջոցով որոշակի բնագավառում կարգավորվածության լավագույն աստիճանին հասնելու ուղղված գործունեություն:
Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման աշխատանքներն իրականացվում են համաձայն §Ստանդարտացման մասին¦ ՀՀ օրենքի:
Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացումը իրականացվում է հետևյալ նպատակներն ապահովելու համար`
● մարդու կյանքի և առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքի, կենդանիների և բույսերի կյանքի, առողջության, շրջակա միջավայրի, այդ թվում` կենդանական և բուսական աշխարհի անվտանգությունը.
● տեխնիկական և տեղեկատվական համատեղելիությունը, արտադրանքի համափոխարինելիությունը.
● արտադրանքի, աշխատանքի, ծառայության որակի բարձրացումը.
● չափումների միասնականությունը.
● ռեսուրսախնայողությունը.
● արտակարգ իրավիճակներում կառույցների և շինությունների անվտանգությունը և հուսալիությունը.
● տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը.
● պետության պաշտպանության և մոբիլիզացիոն պատրաստականության անհրաժեշտ պայմանները:
Ստանդարտացումը իրականացվում է հետևյալ սկզբունքներին համապատասխան`
● ստանդարտների կամավոր կիրառում.
● ստանդարտների մշակման ժամանակ շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության ապահովում.
● ազգային ստանդարտների մշակման համար, որպես հիմք միջազգային ստանդարտների կիրառում, բացառությամբ այն ստանդարտների, որոնցում անհրաժեշտ է հաշվի առնել աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնութագրերը.
● տեխնիկական կանոնակարգերի պահանջներին հակասող ստանդարտների ընդունման անթույլատրելիություն:
Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերն են`
● ստանդարտացման կանոնները, ուղեցույցները.
● ազգային ստանդարտները.
● տեխնիկական պայմանները.
● տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչները.
● կազմակերպության ստանդարտները:
Ազգային ստանդարտներն են.
● Հայաստանի Հանրապետության ստանդարտները (§ՀՍՏ¦ դասիչը)
● ստանդարտացման ազգային համակարգով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում կիրառվող միջազգային, (§ՀՍՏ ԻՍՕ¦, §ՀՍՏ ԻՍՕ ԻԷԿ¦ դասիչները և այլն) տարածաշրջանային (§ՀՍՏ ԵՆ¦ դասիչը և այլն), միջպետական (§ԳՕՍՏ¦ դասիչը) և այլ պետությունների ազգային ստանդարտները:
Ազգային ստանդարտներն ընդունում և ներկայացնում է ստանդարտացման ազգային մարմնին հաստատման` Ստանդարտների ազգային ինստիտուտը:
Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման ազգային համակարգն իրենից ներկայացնում է ազգային ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով կանոնակարգված ստանդարտացման աշխատանքների կազմակերպման և վարման փոխկապակցված կանոններ և դրույթներ:
Ներկայումս ընդունվել և գործողության մեջ է դրվել ստանդարտացման ազգային համակարգի հիմնադրական ստանդարտների նոր խմբագրություններ, որոնք համապատասխանում են ստանդարտացման աշխատանքների կազմակերպման միջազգային գործելակերպին: Մասնավորապես ստանդարտացման ազգային համակարգը համապատասխանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում ընդունված §Առևտրում տեխնիկական խոչընդոտների¦ վերաբերյալ համաձայնագրով սահմանված կոդեքսին §Ստանդարտների մշակման, ընդունման և կիրառման ընդունված գործելակերպին¦:
Ստանդարտացման ազգային համակարգի կազմում ընդգրկված են հետևյալ հիմնադրական ստանդարտները.
ՀՍՏ 1.0-2006 §Ստանդարտացման ազգային համակարգ. Հիմնական դրույթներ¦
ՀՍՏ 1.1-2005 §Ստանդարտացման ազգային համակարգ. Տերմիններ և սահմանումներ¦
ՀՍՏ 1.2-2008 §Ստանդարտացման ազգային համակարգ. Ազգային ստանդարտների մշակման կարգը¦
ՀՍՏ 1.3-95 §Ստանդարտացման ազգային համակարգ. Տեխնիկական պայմանների մշակման կարգը¦
ՀՍՏ 1.4-2001 §Ստանդարտացման ազգային համակարգ. Կազմակերպության ստանդարտներ. Հիմնական դրույթներ¦
ՀՍՏ 1.5-2005 §Ստանդարտացման ազգային համակարգ. Ստանդարտներ. Կառուցվածքին, շարադրմանը, ձևավորմանը և բովանդակությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ¦
ՀՍՏ 1.6-2006 §Ստանդարտացման ազգային համակարգ. Միջազգային և տարածաշրջանային ստանդարտները որպես ազգային ստանդարտներ ընդունման կանոներ և մեթոդներ¦
ՀՍՏ 1.8-93 §Ստանդարտացման ազգային համակարգ. Ազգային ստանդարտների նախագծերի փորձաքննության անցկացման կարգը¦
Նշված ստանդարտներով սահմանված են ստանդարտացման աշխատանքների կատարման ընդհանուր կազմակերպամեթոդական կանոնները, հիմնական խնդիրները և սկզբունքները, ստանդարտացման օբյեկտները, ստանդարտների տեսակները, ինչպես նաև ազգային ստանդարտների մշակման կարգը, դրանց կառուցմանը, շարադրմանը, ձևավորմանը և բովանդակությանը ներկայացվող պահանջներ և այլն:
Ազգային ստանդարտների մշակումը իրականացվում է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների ստանդարտների ազգային ինստիտուտի, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից:
|
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ (ԿԱՏԱԼՈԳՆԵՐ) |
|
Ստանդարտացման ազգային համակարգի փաստաթղթեր |
|
- ՀՍՏ - ՀՀ ստանդարտներ - ԳՕՍՏ, ԳՕՍՏ Ռ - ՀՀ ազգային ստանդարտներ - ՊՌ, ՌԴ, ՄԻ, ՊՄԳ, ՌՄԳ -ստանդարտացման կանոններ և ուղեցույցներ - ՀԴ, ՄԿ - ՀՀ դասակարգիչներ
|
|
Միջազգային ստանդարտներ |
|
- ԻՍՕ- ԻՍՕ- ՄԻջազգային ստանդարտացման կազմակերպության հրատարակումներ - ԵՆ- ՍԵՆ- Ստանդարտացման եվրոպական կոմիտեի հրատարակումներ |
|
Նորմատիվ և տեխնիկական փաստաթղթեր |
|
- ՀՀ ՏՊ - ՀՀ-ի տեխնիկական պայմաններ |
|
Տեղեկատուներ թղթային տարբերակով (PDF ձևաչափ) և էլեկտրոնային կրիչի CD վրա
|
|
|
|
ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐ |
|
Վաճառվում է |
|
Ամսագիր |
|
Տարեկան կատալոգ |
|
Եռամսյակային տեղեկատու |
|
Տեխնիկական կանոնակարգերի և տեխնիկական այլ իրավական ակտերի տարեկան տեղեկատու |
|
Պատվերի հայտ |