ՍԱՌՄ-ի սերտիֆիկացման մարմինը ստեղծվել է դեռևս 1995թ.-ից։ Այն ամենահինն է Հայաստանում և իր գործունեության ծավալներով մոտ երկու անգամ գերազանցում է մնացած մյուս բոլոր մասնավոր սերտիֆիկացման մարմինների ընդհանուր գործունեության ծավալները։ Թերևս այդ է պատճառը, որ ՀՀ Հավատարմագրման Խորհրդի կողմից ՍԱՌՄ-ի սերտիֆիկացման մարմնին շնորհվել է ,,A01,, անվանումը, որը նշագրվում է մեր կողմից սերտիֆիկացված արտադրանքի վրա։ Առաջինը լինելու հանգամանքը պարտադրում է նաև պահպանել ձեռք բերված բարձր հեղինակությունը և սպառողների վստահությունը, մատուցել միայն բարձր որակի ծառայություններ և հագեցված լինել ամենաբանիմաց մասնագետներով ու սարքավորումներով։
Որակի բնագավառում արտադրանքի սերտիֆիկացման մարմնի որդեգրած քաղաքականությունը.
Որակի բնագավառում A01-ի որդեգրած քաղաքականությունը նպատակաուղղված է տրված արտադրանքի սերտիֆիկատների հավաստիության ու վստահելիության ապահովմանը սպառողների շրջանում։ A01սերտիֆիկատները երաշխավորում են, որ տվյալ արտադրանքը համապատասխանում է նորմատիվ փաստաթղթերի պահանջներին և անվտանգ է սպառողների կյանքի և առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի համար։
Մենք շարունակապես բարելավում ենք համապատասխանության հավաստման գործընթացի աշխատանքների անցկացման որակը‚ ապահովում ենք սերտիֆիկացման անկողմնակալությունը‚ հստակությունը‚ գաղտնիությունը և անաչառությունը։
Մենք երաշխավորում ենք, որ այս քաղաքականությունն ընդունվում, իրագործվում և պաշտպանվում է մարմնի բոլոր մակարդակներում։
A01 առաքելությունն է օգնել Հայաստանի գործարարներին բարձրացնելու սեփական արտադրանքի որակը և վերացնել ցանկացած առևտրային խոչընդոտներ արտադրանքի ներմուծողների ու արտահանողների համար։
Մենք միշտ պատրաստ ենք լսել արտասահմանում հայրենական արտադրանքի առևտրի հետ կապված Ձեզ մտահոգող խնդիրները և անմիջապես միջոցնել ձեռնարկել խոչընդոտների վերացման ուղղությամբ։ A01 սերտիֆիկացման մարմինը սերտորեն համագործակցում է արտասահմանյան այլ նմանատիպ հեղինակավոր կառույցների հետ` հայրենական արտադրողներին աջակցելու նպատակով։
Մենք նաև խորապես հետաքրքրված ենք մեր ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ և գնահատում ենք մեր հաճախորդների կարծիքը մեր մասին։
Եթե Դուք կարիք ունեք սերտիֆիկացնելու Ձեր կողմից արտադրված կամ ներմուծվող արտադրանքը, վստահորեն դիմե՛ք մեզ.
ք. Երևան, Կոմիտասի պող., 49/ 2Հեռախոս` +374 10 235850, Ֆաքս` +374 10 285620.ք. Գյումրի, Շիրակացու փող., շենք 68
Հեռախոս` +374-312-31836ք. Վանաձոր, Երևանյան խճուղի, շենք 94
Հեռախոս` +374-322-53608ք. Կապան, Մ. Ստեփանյան 41
Հեռախոս` +374-91-240107 (բջջ.), Ֆաքս` +374-10-285620
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2011 թվականի սեպտ...
ԱՊՀ երկրներում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու նպատակով 2005թ. նոյեմբերի 25...
ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի շրջանակներում 2011թ. հուլիսի 6-10 իրականացվեց ՍԱՐՄ-ի գործառույթն...
Ստանդարտների ազգային ինստիտուտը, "Հայասի գրուպ" և "Փ.Աբաջան" ՍՊԸ ընկերությունների հետ 2011թ. հուլիսի...
2011 թ. հուլիսի 18-ից օգոստոսի 5-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային հետազոտու...
Նախորդ