Համաձայն ,,Համապատասխանության գնահատման մասին,, ՀՀ օրենքի Հայաստանի Հանրապետությունում ծառայությունների սերտիֆիկացումն իրականացվում է պարտադիր (հանրային սննդի ծառայություններ) կամ կամավոր հիմունքներով։

        Եթե Ձեր կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունները ենթակա չեն պարտադիր սերտիֆիկացման, ապա դրանց կամավոր սերտիֆիկացումը շատ արդիականկլինի ներկա շուկայական հարաբերություններում։

        Համապատասխանության սերտիֆիկատն անհրաժեշտ է Ձեր կողմից մատուցվող ծառայության որակի հավաստման համար։

 
        Ծառայությունների սերտիֆիկացման նպատակն է`

● շրջակա միջավայրի, կյանքի, առողջության և ունեցվածքի նկատմամբ

ծառայության անվտանգության հավաստումը,
● հայտատուի կողմից հայտարարված մատուցվող ծառայության որակի

ցուցանիշների հավաստումը,

● ծառայությունների ճիշտ ընտրության հարցում սպառողին աջակցություն ցուցաբերումը։

Հիմնական պահանջները, որոնք դրված են ծառայությունների սերտիֆիկացման հիմքում `

● մատուցվող ծառայության որակի համապատասխանությունը նորմատիվ փաստաթղթերի պահանջներին,

● կայուն և որակյալ ծառայության մատուցման ապահովում ըստ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի։

        Ծառայությունների սերտիֆիկացումը - հիմնական միջոցն է շուկայական հարաբերությունների ժամանակ, որը երաշխավորում է մատուցվող ծառայության որակը նորմատիվ փաստաթղթերի պահանջներին։

        Սերտիֆիկատի առկայությունն օգնում է սպառողներին ճիշտ ընտրություն կատարել ծառայություն մատուցողների միջև, քանի որ սերտիֆիկատի առկայությունը դա որակի երաշխիք է։

        Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերությունը որպես ծառայությունների սերտիֆիկացման մարմին հավատարմագրված է 1998 թվականից։ Վերջին անգամ հավատարմագրվել է 2009 թվականի դեկտեմբերի 28-ին, հավատարմագրման վկայագիր N AST-001. M-0003-2009, նույնականացման նշագիրը` B 01, ուժի մեջ է մինչև 2010 թվականի դեկտեմբերի 28-ը։

        Ծառայությունների սերտիֆիկացման ընթացակարգերը սահմանող ստանդարտը` ՀՍՏ 5.9 ,,Համապատասխանության հավաստման համակարգ.Ծառայությունների սերտիֆիկացում,,։
 
Մեր հայտատուները մեզ համար առաջին հերթին գործընկերներ են։
 

        Ստանդարտների ազգային ինստիտուտն իր համագործակցությունը

հայտատուների հետ կառուցում է փոխշահավետ հիմքերի վրա։

Մենք բարձր ենք գնահատում հայտատուների վստահությունը, որը նրանք ցուցաբերում են մեր կազմակերպության նկատմամբ։
 
Մեր առավելությունները`
● ծառայություների սերտիֆիկացման մարմնի աշխատակազմը համալրված է իրազեկ և համապատասխան որակավորում ունեցող փորձագետներով, որոնք ունեն ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ սերտիֆիկացման բնագավառում։ Մեր փորձագետները միշտ պատրաստ են մանրամասն պարզաբանել սերտիֆիկացման աշխատանքների հետ կապված հարցերը,
● հնարավոր սեղմ ժամկետներում կատարում ենք սերտիֆիկացման աշխատանքները,
● անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր հայտատուի նկատմամբ` կապված սերտիֆիկացման աշխատանքների հետ,
● երկարաժամկետ և փոխադարձ վստահելի հարաբերություններ ենք ստեղծում հայտատուների հետ ` մշտապես բավարարելով սերտիֆիկացման հետ կապված նրանց բոլոր կարիքները։
Արդյունքում `

● սկսած 1998 թվականից ունենք ավելի քան 2500 սերտիֆիկացված հանրային սննդի կազմակերություններ,

● որոնցից մոտ 75% -ը Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերության հետ երկարատև համագործակցող հաճախորդներն են կամ նրանց խորհրդով դիմող նոր կազմակերպությունները։

Մեր աշխատանքը տարբերվում է բարձր կազմակերպվածությամբ,

կատարման որակով և օպերատիվությամբ։
 
Մենք հավատարմագրված ենք նաև որպես հանրային սննդի ոլորտի սերտիֆիկացման մարմին, սերտիֆիկացնելով`
● ռեստորան, սրճարան, արագ սննդի կետ, խորտկարան և այլն,

● բար, գարեջրի սրահ, պանդոկ. գիշերային ակումբ, դիսկոտեկ և այլն,

● ճաշարան, բուֆետ և այլն,

● պատրաստի սննդի տեղ հասցնելու ծառայությունները։

        Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերության կազմում գործում են հավատարմագրված , նորագույն սարքավորումներով հագեցած փորձարկման լաբորատորիաներ և ուսումնական կենտրոն, որտեղ կազմակերպվող դասընթացներին , Ձեր ցանկության դեպքում, կարող եք մասնակցել նաև Դուք։

Մեր աշխատաոճն է` անհատական մոտեցում յուրաքանչյուր հայտատուի հանդեպ` անկախ Ձեր մատուցած ծառայության ծավալից։

Մենք պատրաստ ենք աջակցել Ձեր կազմակերպության ստեղծման աշխատանքների կազմակերպմանը, նաև տրամադրում ենք խորհրդատվություն սարքավորումների տեղաբաշխման, տեխնոլոգիական ,,հոսքերի,, ճիշտ իրականացման ուղղությամբ։

Կարող ենք օգնել ճաշացուցակի, տեխնոլոգիական քարտերի ճիշտ կազմման և այլնի հարցերում։

 

Նորություններ
2011-11-29  ԻՍՕ 14001 "Շրջակա միջավայրի կառավարման համակարգ" թեմայով ԻՍՕ-ի կողմից կազմակերպված սեմինար Երևանում
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
2011-11-29  Շարունակություն ԻՍՕ 14001 "Շրջակա միջավայրի կառավարման համակարգ" թեմայով սեմինար
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
2011-11-17  Սեյսմիկ անվտանգության ոլորտի ստանդարտները օգնում են պաշտպանվել երկրաշարժերից
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011-11-11  PTB ծրագիր՝ Հարավային Կովկասում ենթակառուցվածքի կատարելագործում
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
2011-10-14  Ստանդարտներն օգնում են ձևավորել վստահությունն աշխարհում
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
2011-09-28  Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) 34-րդ վեհաժողովը
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2011 թվականի սեպտ...
2011-09-01  Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների III մրցանակաբաշխութուն
ԱՊՀ երկրներում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու նպատակով 2005թ. նոյեմբերի 25...
2011-08-25  Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) գնահատումը ԻՍՕ ԻՀԾ շրջանակներում
ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի շրջանակներում 2011թ. հուլիսի 6-10 իրականացվեց ՍԱՐՄ-ի գործառույթն...
2011-08-15  Ստանդարտների ազգային ինստիտուտին շնորհվեց "Թոփ Թեն Ավարդ" ոսկե մրցանակ
Ստանդարտների ազգային ինստիտուտը, "Հայասի գրուպ" և "Փ.Աբաջան" ՍՊԸ ընկերությունների հետ 2011թ. հուլիսի...
2011-08-10  Սննդամթերքի անվտանգության ոլորտում ունակությունների զարգացում
2011 թ. հուլիսի 18-ից օգոստոսի 5-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային հետազոտու...