Ստանդարտների ազգային ինստիտուտի փորձարկման լաբորատորիան հագեցած է ժամանակակից սարքավորումներով, մասնավորապես, ճապոնական ,,Շիմաձու,, ֆիրմայի սարքերով, որոնցից են՝ ատոմային աբսորբցիոն սպեկտրոմետրը, որը ծառայում է թունավոր և այլ տարրերի, որոշման համար (մինչև 10-9): Գազային քրոմատոգրաֆների միջոցով կատարվում է կայուն քլորօրգանական թունաքիմիկատների մնացորդային քանակների որոշում սննդամթերքում և այլ ապրանքատեսակներում,  հողում, ջրում: Քրոմատոգրաֆներով որոշում են  նաև սպիրտներում, օղիներում՝ սիվուխային յուղերի, եթերների և այլ բարդ միացությունների միկրոխառնուրդների քանակները` դիֆերենցված:

Փորձարկման լաբորատորիան հագեցած է բարձր էֆեկտիվության ճապոնական հեղուկային քրոմատոգրաֆով, որով մասնավորապես, որոշում են միկոտոքսինների չափաքանակները: Իոնային քրոմատոգրաֆը նախատեսված է խմելու, հանքային ջրերի և այլ ըմպելիքների  իոնային կազմի որոշման համար: Քրոմ-մասսպեկտրոմետրով իրականացվում է սննդամթերքի (մասնավորապես, ալկոհոլային խմիչքների) նույնականացում:

Փորձարկման լաբորատորիան ճանաչված է Եվրոհանձնաժողովի DG VI Գինիների կոմիտեի կողմից` Եվրամիության անդամ երկրներ արտահանվող խաղողի հյութի, քաղցուի և գինիների VI-1 համապատասխանության փաստաթուղթ (սերտիֆիկատ) շնորհելու գծով:

Փորձարկման լաբորատորիան իրականացնում է շինանյութերի, բնական և արհեստական քարերի փորձարկումներ: Բնական և արհեստական քարերի համար կատարվում է տեսակարար ռադիոակտիվության որոշումը:

Փորձարկման լաբորատորիայում աշխատում են միջազգային վերապատրաստում անցած բարձրակարգ ու բանիմաց մասնագետներ, որոնցից 4-ը ունեն գիտական աստիճան:

 

Նորություններ
2011-11-29  ԻՍՕ 14001 "Շրջակա միջավայրի կառավարման համակարգ" թեմայով ԻՍՕ-ի կողմից կազմակերպված սեմինար Երևանում
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
2011-11-29  Շարունակություն ԻՍՕ 14001 "Շրջակա միջավայրի կառավարման համակարգ" թեմայով սեմինար
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
2011-11-17  Սեյսմիկ անվտանգության ոլորտի ստանդարտները օգնում են պաշտպանվել երկրաշարժերից
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011-11-11  PTB ծրագիր՝ Հարավային Կովկասում ենթակառուցվածքի կատարելագործում
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
2011-10-14  Ստանդարտներն օգնում են ձևավորել վստահությունն աշխարհում
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
2011-09-28  Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) 34-րդ վեհաժողովը
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2011 թվականի սեպտ...
2011-09-01  Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների III մրցանակաբաշխութուն
ԱՊՀ երկրներում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու նպատակով 2005թ. նոյեմբերի 25...
2011-08-25  Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) գնահատումը ԻՍՕ ԻՀԾ շրջանակներում
ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի շրջանակներում 2011թ. հուլիսի 6-10 իրականացվեց ՍԱՐՄ-ի գործառույթն...
2011-08-15  Ստանդարտների ազգային ինստիտուտին շնորհվեց "Թոփ Թեն Ավարդ" ոսկե մրցանակ
Ստանդարտների ազգային ինստիտուտը, "Հայասի գրուպ" և "Փ.Աբաջան" ՍՊԸ ընկերությունների հետ 2011թ. հուլիսի...
2011-08-10  Սննդամթերքի անվտանգության ոլորտում ունակությունների զարգացում
2011 թ. հուլիսի 18-ից օգոստոսի 5-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային հետազոտու...