Ստանդարտների ազգային ինստիտուտը փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համակարգում։

Ինստիտուտի գործունեության ուղղություններում կարևոր տեղ են զբաղեցնում ազգային (ՀՍՏ), միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների մշակումը և փորձաքննությունը, միջազգային (ԻՍՕ) և եվրոպական (ԵՆ) ստանդարտների նախագծերի փորձաքննության կազմակերպումը, ազգային ստանդարտների նախապատրաստումը և ընդունումը, ինչպես նաև ստանդարտացման բնագավառի գիտա-մեթոդական աշխատանքները։ Ինստիտուտը կոորդինացնում է ՀՀ տարածքում գործող ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքները։

Ստանդարտների ազգային ինստիտուտը ձևավորում և վարում է Հայաստանի Հանրապետության ստանդարտների ազգային ֆոնդը, որը համալրված է միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ), միջպետական (ԳՕՍՏ), Հայաստանի Հանրապետության ստանդարտներով (ՀՍՏ) և այլ պետությունների ստանդարտներով։

Ազգային ֆոնդի վարման և տեղեկատվության ապահովման աշխատանքների ավտոմատացման նպատակով ՀՀ-ում գործող 1993 թ. հետո ստանդարտների մատենագիտական տվյալների հիման վրա ստեղծվել և ներդրվել է տեղեկատվական որոնման էլեկտրոնային համակարգ ,,SARM,,, որը հնարավորություն է տալիս կազմակերպություններին և անհատներին փնտրել և ձեռք բերել իրենց գործունեության համար անհրաժեշտ նորմատիվ փաստաթղթեր։

Գործունեության կարևորագույն ուղղություններից է ստանդարտացման միջազգային համագործակցությունը։
1997 թ-ից ինստիտուտը ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) անդամ է։ Ակտիվորեն մասնակցում է ԻՍՕ-ի 14 տեխնիկական հանձնաժողովների և 19 ենթահանձնաժողովների աշխատանքներին։
2007 թվականի հունվարի 1-ից ինստիտուտը նաև ստանդարտացման եվրոպական կոմիտեի (CEN) գործընկեր անդամ է։
2008 թվականի հունվարի 1-ից միացող անդամ է և մասնակցում է կոմիտեի թվով 3 հանձնաժողովների` ՏՀ 164 (Ջրամատակարարում), ՏՀ 234 (Գազամատակարարում), ՏՀ 340 (Հակասեյսմիկ սարքավորանք) աշխատանքներին։

Ինստիտուտը մասնակցում է ԱՊՀ շրջանակներում գործող ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի աշխատանքներին։

Ինստիտուտը հավատարմագրված է որպես արտադրանքի, ծառայությունների, որակի և էկոլոգիական կառավարման համակարգերի (ԻՍՕ 9000 և ԻՍՕ 14000) սերտիֆիկացման մարմին։ Իրականացնում է նշված ոլորտների համապատասխանության հավաստման աշխատանքներ, ինչպես նաև լայն անվանացանկի արտադրատեսակների փորձարկումներ:

Ընկերության ուսումնա-մեթոդական կենտրոնում կազմակերպվում է հանրապետության ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության գնահատման ոլորտների աշխատողների ուսուցում և վերապատրաստում։

Նորություններ
2011-11-29  ԻՍՕ 14001 "Շրջակա միջավայրի կառավարման համակարգ" թեմայով ԻՍՕ-ի կողմից կազմակերպված սեմինար Երևանում
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
2011-11-29  Շարունակություն ԻՍՕ 14001 "Շրջակա միջավայրի կառավարման համակարգ" թեմայով սեմինար
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
2011-11-17  Սեյսմիկ անվտանգության ոլորտի ստանդարտները օգնում են պաշտպանվել երկրաշարժերից
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011-11-11  PTB ծրագիր՝ Հարավային Կովկասում ենթակառուցվածքի կատարելագործում
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
2011-10-14  Ստանդարտներն օգնում են ձևավորել վստահությունն աշխարհում
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
2011-09-28  Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) 34-րդ վեհաժողովը
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2011 թվականի սեպտ...
2011-09-01  Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների III մրցանակաբաշխութուն
ԱՊՀ երկրներում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու նպատակով 2005թ. նոյեմբերի 25...
2011-08-25  Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) գնահատումը ԻՍՕ ԻՀԾ շրջանակներում
ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի շրջանակներում 2011թ. հուլիսի 6-10 իրականացվեց ՍԱՐՄ-ի գործառույթն...
2011-08-15  Ստանդարտների ազգային ինստիտուտին շնորհվեց "Թոփ Թեն Ավարդ" ոսկե մրցանակ
Ստանդարտների ազգային ինստիտուտը, "Հայասի գրուպ" և "Փ.Աբաջան" ՍՊԸ ընկերությունների հետ 2011թ. հուլիսի...
2011-08-10  Սննդամթերքի անվտանգության ոլորտում ունակությունների զարգացում
2011 թ. հուլիսի 18-ից օգոստոսի 5-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային հետազոտու...