Ուրախ եմ ողջունել Ձեզ Ստանդարտների ազգային ինստիտուտի ինտերնետային կայքն այցելելու համար: Ինստիտուտի նորացված կայքը նպատակ ունի հանրությանը տեղեկացնել ստանդարտացման և համապատասխանության հավաստման ոլորտում բոլոր խնդիրների, ծրագրերի, իրականացվող աշխատանքների և միջոցառումների մասին: Մենք փորձել ենք կայքը դարձնել ավելի մատչելի ու պարզ, որպեսզի կայքից օգտվող արտադրողները, գործարարները, սպառողները, գիտնականները, պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պատշաճ և սպառիչ տեղեկատվություն ստանան ինստիտուտի գործունեության մասին ստանդարտացման, համապատասխանության հավաստման ոլորտում, ուսուցման և որակավորման, ինչպես նաև լաբորատոր փորձարկման հարցերի վերաբերյալ:
Ինստիտուտի կայքը հնարավորություն է տալիս ծանոթանալ ստանդարտացման և համապատասխանության հավաստման բնագավառում գործող բոլոր իրավական ակտերի հետ, այդ թվում` արտադրանքի և ծառայությունների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերի: Մեր կայքի միջոցով դուք կարող եք ծանոթանալ նաև ամենամյա ստանդարտացման ծրագրին, Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներին և մշակվող ստանդարտների նախագծերի հետ: Ինստիտուտի կայքը հնարավորություն է տալիս տեղեկանալ նաև հանրապետությունում գործող ստանդարտների մատենագիտական տվյալների մասին և ցանկության դեպքում պատվիրել այդ ազգային ստանդարտները:
Կայքի միջոցով արտադրողները և գործարարները կարող են ծանոթանալ արտադրանքի համապատասխանության հավաստման և որակի կառավարման ու ծառայությունների սերտիֆիկացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում գործող օրենսդրության և ընթացակարգերի հետ, որը մեր կարծիքով կաջակցի արտահանման և ներմուծման գործընթացին:
Ինստիտուտի կայքում դուք կգտնեք ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխանները, վերջին նորությունները և կծանոթանաք ստանդարտացման բնագավառում միջազգային համագործակցության խնդիրների և միջոցառումների հետ:
Ստանդարտացման ազգային ինստիտուտին օրենսդրորեն ամրագրված է կարևոր գործառույթներ և իրավասություններ, որի իրականացումը պետք է աջակցի սպառողական շուկայում Հայաստանի Հանրապետության արտադրանքի մրցունակության բարձրացմանը, նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, տեխնիկական պահանջների կատարմանը, առևտրում տեխնիկական խոչընդոտների նվազեցմանը և բիզնես միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:
Այս խնդիրների լուծման համար ստանդարտացման աշխատանքները մեր կարծիքով պետք է իրականացնել բոլոր շահագրգիռ կողմերի` խոշոր արտադրող կազմակերպությունների, գործարարների, պետական կառավարման և հասարակական մարմինների, գիտահետազոտական կազմակերպությունների, փորձարկման կենտրոնների և այլնի հետ համատեղ:
Միայն համատեղ աշխատանքների արդյունքում կարող ենք բարձրացնել ստանդարտների ներդրման և կիրառման արդյունավետությունը տնտեսության զարգացման համար:
Ակնկալում եմ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությունը ստանդարտացման գործընթացում ինչպես կայքի, այնպես էլ անմիջական համագործակցության միջոցով:
Հուսով եմ, որ մեր ինտերնետային էջում ներկայացված նյութերն օգտակար կլինեն Ձեզ համար և կծառայեն ստանդարտացման զարգացման նպատակին:
Ե. Ազարյան
Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ
տնօրեն
ԻՍՕ –ի "Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
ԻՍՕ -ի" Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի" շրջանակներում ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգայ...
Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է...
2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտ...
Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման ...
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2011 թվականի սեպտ...
ԱՊՀ երկրներում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու նպատակով 2005թ. նոյեմբերի 25...
ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի շրջանակներում 2011թ. հուլիսի 6-10 իրականացվեց ՍԱՐՄ-ի գործառույթն...
Ստանդարտների ազգային ինստիտուտը, "Հայասի գրուպ" և "Փ.Աբաջան" ՍՊԸ ընկերությունների հետ 2011թ. հուլիսի...
2011 թ. հուլիսի 18-ից օգոստոսի 5-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային հետազոտու...
Նախորդ