ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի
նախարարի 11 . 05 . 2009 թ. թիվ 296-Ա հրամանով

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ
ԿՈՂՄԻՑ 13.10.2003թ.,
գրանցման թիվ 222.120.00210
վկայական 03 Ա 061115

ՀՀ Էկոնոմիկայի նախարար`

 

----------------------- Ն.Երիցյան

08.02.2007թ. գրանցված է կանոնադրության
թիվ 001. 3 փոփոխությունը գրանցված է
իրավաբանական անձանց պետական ռեգիստրի
կանտրոնական մարմնի կողմից
15 . 05. 2009 թ.
Պետական ռեգիստրի ղեկավար`

---------------------------------- Ա.Գևորգյան

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
փակ բաժնետիրական ընկերություն
ԿԱՆՈՆՈԴՐՈՒԹՅՈՒՆ
(փոփոխություններով)

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Փակ բաժնետիրական ընկերությունը (նախկին անվանումը ,,ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԵՎ ՈՐԱԿԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ,, Փակ բաժնետիրական ընկերություն) ստեղծվել է ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքին, ,,Բաժնետիրական ընկերությունների մասին,, Օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան, համաձայն ՀՀ կառավարության 25.09.2003թ. N 1180-Ա որոշման, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 08.10.2003թ. N 132 հրամանով` ,,ԵՐԵՎԱՆ-ԹԵՍԹ,, Փակ բաժնետիրական ընկերության և ,,ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ,, Փակ բաժնետիրական ընկերության միաձուլման ձևով վերակազմակերպման ճանապարհով և հանդիսանում է դրանց իրավահաջորդը փոխանցման ակտին համապատասխան։
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Փակ բաժնետիրական ընկերությունն (այսուհետև` ընկերություն) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, Քաղաքացիական Օրենսգրքով, ,,Բաժնետիրական ընկերությունների մասին,, Օրենքով, գործող այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ։
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են ընկերության գործունեությունը կարգավորող այլ նորմեր, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։
Ընկերության իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման և դադարում է լուծարման ավարտի պահից։
,,Ընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. օգոստոսի 21- ի ,,ՎԱՆԱՁՈՐ-ԹԵՍԹ,, ,,ԿԱՊԱՆ-ԹԵՍԹ,, ,,ԳՅՈՒՄՐԻ-ԹԵՍԹ,, և ,,ՕԿՏԱՆ-ԹԵՍԹ,, փակ բաժնետիրական ընկերությունները ,,ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ,, փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով վերակազմակերպելու մասին,, թիվ 936-Ն որոշման համաձայն վերակազմակերպվել է` ,,ՎԱՆԱՁՈՐ-ԹԵՍԹ,, (գրանցված է Հայաստանի հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից 30.05.1995թ., վերակազմավորման գրանցման օրը` 20.07.1998թ., գրանցման թիվ` 26.140.00375, վկայական` 01 Ա 012965, գտնվելու վայրը` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Երևանյան խճ., թիվ 94), ,,ԿԱՊԱՆ-ԹԵՍԹ,, (գրանցված է Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից 03.10.1995թ., վերակազմավորման գրանցման օրը` 07.08.1998թ., գրանցման թիվ` 27.140.00375, վկայական` 01 Ա 017802, գտնվելու վայրը` ՀՀ, ք. Կապան, Մ. Ստեփանյան փող., թիվ 41), ,,ԳՅՈՒՄՐԻ-ԹԵՍԹ,, (գրանցված է Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից 28.12.1994թ., վերակազմավորման գրանցման օրը` 14.10.1998թ., գրանցման թիվ` 29.140.00112, վկայական` 01 Ա 005348, գտնվելու վայրը` ՀՀ, ք. Գյումրի, Շիրակացի փող., թիվ 68), ,,ՕԿՏԱՆ-ԹԵՍԹ,, (գրանցված է Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից 20.04.1998թ., վերակազմավորման գրանցման օրը` 26.08.1998թ., գրանցման թիվ` 264.120.04237, վկայական` 01 Ա 040977, գտնվելու վայրը` ՀՀ, ք. Երևան, Վատուտինի փող., թիվ 30ա) փակ բաժնետիրական ընկերությունները նրան միացման ճանապարհով և հանդիսանում է նրանց իրավահաջորդը` փոխանցման ակտերին համապատասխան,,։
2. Ընկերությունն իրավաբանական անձ համարվող, շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կազմակերպություն է, որը որպես սեփականություն ունի առանձնացված գույք, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
3. Ընկերության բաժնետերերի ավանդների արժեքից ձևավորվում է ընկերության կանոնադրական կապիտալը, որը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի։
Ընկերությունն ունի բաժնետերերի գույքից առանձնացված գույք։
Ընկերության գույքը և պարտավորությունները հաշվի են առնվում ինքնուրույն հաշվեկշռում։
4. Ընկերությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բանկային հաշիվներ բացել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում։
5. Ընկերությունն ունի իր ֆիրմային անվանմամբ հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, կարող է ունենալ դրոշմակնիք և ձևաթղթեր, օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ, ապրանքային, առևտրային և այլ նշաններ։
6. Ընկերության բաժնետերեր կարող են լինել Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների քաղաքացիներ, իրավաբանական անձինք։
Ընկերությունը չի կարող որպես միակ բաժնետեր ունենալ մեկ անձից կազմված այլ տնտեսական ընկերություն։
Ընկերությունը չի կարող ունենալ 49-ից ավել բաժնետեր։
7. Ընկերության ֆիրմային անվանումն է.
հայերեն լրիվ` ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Փակ բաժնետիրական ընկերություն
հայերեն կրճատ` ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՓԲԸ
ռուսերեն լրիվ Закрытое акционерное обшество НАЦИОНАЛЬНЫЙ ИНСТИТУТ СТАНДАРТОВ
ռուսերեն կրճատ` ЗАО НАЦИОНАЛЬНЫЙ ИНСТИТУТ СТАНДАРТОВ
անգլերեն լրիվ` NATIONAL INSTITUTE OF STANDARDS Closed joint stock company։
անգլերեն կրճատ` NATIONAL INSTITUTE OF STANDARDS CJSC.
8. Ընկերության գտնվելու վայրն է.
ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի պող. հ. 49/2։

2. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

1. Ընկերության գործունեության նպատակն է Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը և ,,Ստանդարտների մասին,, ՀՀ օրենքով (,,Ստանդարտացման մասին,, ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի խմբագրությամբ) սահմանված իր իրավասությունների սահմաններում գործառույթների իրականացումը։
2. Ընկերությունը կարող է իրականացնել օրենքով չարգելված ցանկացած գործունեության տեսակներ։
3. Ընկերության կողմից այնպիսի գործունեության իրականացնելու իրավունքը, որով զբաղվելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն (լիցենզիա), ծագում է նման թույլտվությունը ստանալու պահից, կամ դրանում նշված ժամկետում և դադարում է դրա գործողության ժամկետի ավարտով։
4. Իր առջև դրված նպատակներն իրականացնելու համար ընկերությունը զբաղվում է գործունեության հետևյալ հիմնական տեսակներով.
● ընդունում է ազգային ստանդարտները,
● ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտներով սահմանում է ստանդարտացման աշխատանքների կատարման կազմակերպամեթոդական և ընդհանուր տեխնիկական կանոնները, ընթացակարգերը, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտների և այլ պետությունների ազգային ստանդարտների կիրառման կարգը,
● կազմակերպում է միջազգային, միջպետական, ազգային ստանդարտների նախագծերի փորձաքննություն,
● ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը ստանդարտացման միջազգային կամ տարածաշրջանային ստանդարտացման կազմակերպություններում,
● մասնակցում է միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման աշխատանքներին,
● ստեղծում է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները և համակարգում դրանց գործունեությունը,
● ստեղծում և վարում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդը,
● իրականացնում է ազգային ստանդարտների դասակարգիչների վաճառք,
● կազմակերպում է ստանդարտացման բնագավառում կադրերի մասնագիտացում և վերապատրաստում, համապատասխանության գնահատման բնագավառում մասնագետների համապատասխան ուսուցում և որպես փորձագետներ որակավորում, դրանց արդյունքների հիման վրա նշված բնագավառներում շնորհում է համապատասխան վկայագրեր,
● իրականացնում է ազգային ստանդարտների, ստանդարտացման բնագավառի կանոնների, նորմերի և հանձնարարականների, ինչպես նաև դասակարգիչների, տեխնիկական պայմանների և դրանց փոփոխությունների գրանցումը (հաշվառումը),
● իրականացնում է տեխնիկական կանոնակարգերի տեղեկատվության ապահովման համար և դրանց պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկերի վերաբերյալ ,,Տեխնիկական կանոնակարգերի մասին,, տեղեկագրքի հրատարակումը,
● իրականացնում է ստանդարտների (ազգային, Հայաստանի Հանրապետությունում կիրառվող միջազգային, միջպետական) տպագրական հրատարակման և դրանց տեղեկատվական համակարգերում ընդհանուր օգտագործման էլեկտրոնաթվային ձևով վարման աշխատանքները,
● իրականացնում է արտադրանքի, ծառայությունների, որակի և բնապահպանական (էկոլոգիական) կառավարման համակարգերի, անձանց համապատասխանության պարտադիր և կամավոր հավստման աշխատանքներ,
● կատարում է պետական մարմինների, սերտիֆիկացման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերներով արտադրանքի լաբորատոր փորձարկումներ։
● իրականացնում է ստանդարտացման և համապատասխանության գնահատման բնագավառներում խորհրդատվական աշխատանքներ,
● իրականացնում է ստանդարտացման և համապատասխանության գնահատման բնագավառներում տեղեկատվական գրքույկների, տեղեկագրերի, ձեռնարկների, կատալոգների, մասնագիտական այլ գրքերի և տեղեկագրքերի նախապատրաստումը և հրատարակումը,
● իրականացնում է ստանդարտացման և համապատասխանության հավաստման, այդ թվում` փորձարկումների հետազոտական աշխատանքներ,
● իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վերահսկող ապրանքների մասնագիտական փորձաքննություն։

3. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ընկերությունն իր պարտավորություններով պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով։
2. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում բաժնետերերի պարտավորությունների համար։
3. Ընկերության բաժնետերերը պատասխանատվություն չեն կրում նրա պարտավորությունների համար և իրենց պատկանող բաժնետոմսերի արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը։
4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտավորությունների համար։
5. Ընկերությունն իրավունք ունի.
● ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում` արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և դրանցից ստացված եկամուտը:
● ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալ բանկային և առևտրային վարկեր, այդ թվում` արտարժույթով։
● ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը, որոշել կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ծավալը, գները։
● օրենսդրությամբ սահմանված կարգով իր անունից թողարկել և փոխանցել արժեթղթեր։
● ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագրեր և կրել պարտավորություններ։
● ինքնուրույն ընտրել արտաքին տնտեսական գործունեության վարման կարգը այն իրականացնել անմիջականորեն առանց միջնորդի, կամ միջնորդի (կազմակերպություն կամ ֆիզիկական անձ) միջոցով։
● լինել մեկ այլ ընկերության կամ ընկերակցության մասնակից (հիմնադիր), ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ Հայաստանի Հանրապետությունում և այլ պետությունների տարածքում, գրանցման վայրում գործող օրենսդրությանը համապատասխան, հիմնադրել դուստր և կախյալ ընկերություններ և մասնակցել դրանցում, ստեղծել հիմնարկներ։
6. Ընկերությունը պարտավոր է.
● օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել վիճակագրական հաշվետվություններ։
● ապահովել ընկերության փաստաթղթերի (ընկերության կանոնադրության, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթերի, ընկերության ներքին փաստաթղթերի, մասնաճյուղերի և ներկայացուցիչների կանոնադրությունների, տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվառման փաստաթղթերի, կառավարման մարմինների նիստերի արձանագրությունների, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթերի, կառավարման մարմինների նիստերի արձանագրությունների, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթերի) պահպանումը։
● հրապարակել կախյալ ընկերություններում իր մասնակցության վերաբերյալ տեղեկություններ։

4. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ

1. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է բաժնետերերի ձեռք բերած բաժնետոմսերի անվանական արժեքից և որոշում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը։
2. Ընկերության կանոնադրական կապիտալի ընդհանուր չափը կազմում է 21850000 (քսանմեկ միլիոն ութ հարյուր հիսուն հազար) դրամ, բաժանված 10000(տաս հազար) դրամ անվանական արժեքով 2185 (երկու հազար հարյուր ութսունհինգ) սովորական բաժնետոմսերի։
Բոլոր 2185 սովորական բաժնետոմսերը տեղաբաշխված, լրիվ վճարված են և պատկանում են ընկերության հիմնադրին։
3. Եթե երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ընկերության կանոնադրական կապիտալը ենթակա է նվազեցման։
Զուտ ակտիվների արժեքը գնահատվում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով։
4. Ընկերությունը իրավունք ունի իր բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ փոխել իր կանոնադրական կապիտալի չափը։
5. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը կարող է ավելացնել ընկերության նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացմամբ, կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխմամբ։
Եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի արժեքի գումարը լրիվ վճարված չէ, ապա ընկերությունը կանոնադրական կապիտալը չի կարող մեծացնել ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին։
6. Ընկերությունը իր գործունեության ֆինանսական արդյունքներն ամփոփելուց հետո կարող է տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով ավելացնել կանոնադրական կապիտալը`
● շահույթի մի մասը փոխանցելով կանոնադրական կապիտալ։
● իրեն պատկանող, կապիտալի չափից ավելի գույքը կամ դրա մասը փոխանցել կանոնադրական կապիտալ։
7. Ընկերությունը չի կարող բաժնետոմսեր թողարկել իր տնտեսական գործունեությամբ առաջացած վնասները ծածկելու համար։
8. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը կարող է նվազեցվել բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու կամ բաժնետոմսերի ընդհանուր քանակը պակասեցնելու, այդ թվում` օրենքով սահմանված կարգով դրանց մի մասի ձեռքբերմամբ և մարմամբ։
Ընկերության բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցման միջոցով կանոնադրական կապիտալի նվազեցման մասին ժողովի որոշման հիման վրա ձեռք բերված` ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերը մարվում են դրանց ձեռք բերման ժամանակ։
9. Ընկերության կանոնադրական կապիտալը կարելի է նվազեցնել օրենքով սահմանված կարգով նրա բոլոր պարտատերերին տեղեկացնելուց հետո։ Այդ դեպքում ընկերության պարտատերերն իրավունք ունեն ծանուցումն ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում, ընկերությունից պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների վաղաժամկետ կատարում կամ դադարեցում, ինչպես նաև վնասների հատուցում։
10. Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման մասին պարտատերերին ծանուցման կարգն ու ժամկետները, ինչպես նաև կանոնադրական կապիտալի նվազեցման հետ կապված ընկերության կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումը իրականացվում են ,,Բաժնետիրական ընկերություններին,,
ՀՀ Օրենքի 36 հոդվածի դրույթներին համապատասխան։
11. Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման պատճառով բաժնետերերին վճարումները կարող են կատարել միայն ընկերության կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումից հետո։

5. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ

1. Ընկերությունը կարող է տեղաբաշխել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված արժեթղթեր։
2. Ընկերությունը կարող է տեղաբաշխել սովորական, ինչպես նաև արտոնյալ բաժնետոմսեր, ընդ որում արտոնյալ բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքը չպետք է գերազանցի կանոնադրական կապիտալի 25 %-ը։
Ընկերության կողմից թողարկված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքը պետք է լինի միևնույնը։
Ընկերության բոլոր բաժնետոմսերն անվանական են։
3. Բաժնետոմսն անբաժանելի է։ Երկու կամ ավելի անձանց մեկ բաժնետոմսերի սեփականատեր հանդիսանալու դեպքում նրանք ընկերությունում հանդես են գալիս որպես մեկ բաժնետեր։
Մեկ բաժնետոմսը բաժնետիրոջը տալիս է մեկ ձայնի իրավունք։
4. Ընկերության բաժնետոմսերը կարող են տեղաբաշխվել ինչպես տպագրական եղանակով պատրաստված բաժնետոմսերի, այնպես էլ ընկերության բաժնետերերի ռեեստրում (գրանցամատյանում) ոչ փաստաթղթային եղանակով գրանցման տեսքով։ Բաժնետերերի ռեեստրը վարվում և պահպանվում է ընկերության կամ համապատասխան մասնագիտացված կազմակերպության կողմից։

6. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

1. Ընկերության բաժնետոմսերն ունեն այդ ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք։
2. Եթե բաժնետերերից որևէ մեկը տեղեկացվելու օրվանից 30 օրվա ընթացքում չի օգտվում վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու իր նախապատվության իրավունքից, ապա ընկերությունը 30 օրվա ընթացքում ունի սեփականատիրոջ հետ համաձայնեցված գնով այդ բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք։
Ընկերության տակ փոխանցված բաժնետոմսերը չեն տալիս ձայինի իրավունք, հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ, այդ բաժնետոմսերով շահութաբաժիններ չեն հաշվարկվում։
Այդ բաժնետոմսերը պետք է իրացվեն ընկերության կողմից դրանք ընկերությանը փոխանցվելու պահից մեկ տարվա ընթացքում։ Հակառակ դեպքում ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը պետք է որոշում ընդունի նշված բաժնետոմսերի մարման ճանապարհով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման մասին։
3. Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելուց հրաժարվելու կամ դրանց գնի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում բաժնետոմսերը կարող են օտարվել երրորդ անձի։
Ընկերության բաժնետիրոջ մահվան կամ վերակազմակերպման ժամանակ բաժնետոմսերն անցնում են բաժնետեր քաղաքացու ժառանգներին կամ բաժնետեր իրավաբանական անձի իրավահաջորդներին։
Բաժնետեր քաղաքացու ժառանգների կամ բաժնետեր իրավաբանական անձի իրավահաջորդների ընկերության բաժնետեր դառնալուց հրաժարվելու դեպքում կիրառվում են սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթները։

7. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ

1. Ընկերությունն ունի պահուստային հիմնադրամ, որը ստեղծվում է ընկերության շահույթից մասնահանումների հաշվին, կանոնադրական կապիտալի 15 տոկոսի չափով։
2. Պահուստային հիմնադրամը ձևավորվում է շահույթի առնվազն հինգ տոկոսի չափով կատարվող մասնահանումներից, ինչպես նաև ընկերության նոր արժեթղթերի թողարկման արժեքի և դրանց անվանական արժեքի միջև եղած տարբերությունից ստացվող միջոցներից։
3. Պահուստային հիմնադրամն օգտագործվում է ընկերության կորուստները ծածկելու, ինչպես նաև ընկերության պարտատոմսերը մարելու և բաժնետոմսերը հետ գնելու համար, եթե ընկերության շահույթը և այլ միջոցները այդ նպատակին չեն բավարարում։
Պահուստային հիմնադրամը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար։ Անհրաժեշտության դեպքում ընկերությունը օրենքով սահմանված կարգով կարող ստեղծել սպառման, կուտակման, շահաբաժինների վճարման և այլ հիմնադրամներ։

8. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ընկերության յուրաքանչյուր բաժնետոմս իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը տալիս է միևնույն իրավունքներ։
Սովորական բաժնետոմսի սեփականատեր հանդիսացող բաժնետերը իրավունք ունի.
● մասնակցել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին` վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով;
● մասնակցել ընկերության կառավարմանը;
● տեղեկատվություն ստանալ ընկերության գործունեության մասին, ծանոթանալ նրա հաշվապահական գրքերին և այլ փաստաթղթերին;
● ստանալ շահութաբաժիններ` ընկերության գործունեությունից առաջացած շահույթից;
● առաջնահերթ կարգով ձեռք բերել ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը;
● ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի;
● հայցով դիմել դատարան, ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված, գործող օրենքներին և այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը հակասող որոշումների գանգատարկման նպատակով;
● ընկերության լուծարման դեպքում ստանալ պարտատերերի հետ կատարված հաշվարկներից հետո մնացած գույքի իր հասանելիք մասը կամ դրա արժեքը;
● գործող օրենսդրությամբ սահմանված կարգով գրավ դնել ընկերության գույքում իր բաժնեմասի իրավունքը։
2. Ընկերության բաժնետերը պարտավոր է`
● չհրապարակել ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնի տեղեկություններ;
● իր գործողություններով չխոչնդոտել ընկերության նորմալ գործընթացին;
● ժամանակին կատարել ընկերության նկատմամբ վերցրած պարտավորությունները;
● ընկերության գույքում իր բաժնեմասի իրավունքը գրավ դնելու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնել ընկերությանը։

9. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Ընկերությունն իրավունք ունի որոշում ընդունել տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան շահույթաբաժինների վճարման մասին։ Շահույթաբաժինները վճարվում են ընկերության տվյալ տարվա ընթացիկ զուտ շահույթից։
2. Ինչպես տարեկան, այնպես էլ եռամսյակային և կիսամյակային շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից։
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում ընդունել շահութաբաժիններ չվճարելու կամ ոչ լրիվ չափով վճարելու մասին։
Այդ որոշումների գործողության ժամկետը սահմանվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից, բայց չի կարող մեկ տարուց ավելի լինել։
Շահութաբաժինների վճարման ամսաթիվը սահմանվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի շահութաբաժիներ վճարելու մասին որոշմամբ։
3. Ընկերությունն իրավունք չունի շահութաբաժիններ հայտարարել և վճարել, եթե`
● լրիվ չի վճարվել կանոնադրական կապիտալը;
● շահութաբաժիններ վճարելու որոշումն ընդունելու պահի դրությամբ ընկերության վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության հայտանիշներին, կամ դրանք ի հայտ կգան շահութաբաժինների վճարման հետևանքով;
● ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է նրա կանոնադրական կապիտալից կամ շահութաբաժիններ վճարելու արդյունքում կպակասի դրա չափից։

10. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆԵՐԸ

1. Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը բաժնետերերի ընդհանուր ժողովն է, որն ունի ընկերության կառավարմանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք։
Մեկ անձի կողմից հիմնադրվելու (մեկ բաժնետեր ունենալու) դեպքում ընդհանուր ժողովի իրավասություններն իրականացնում է միակ հիմնադիրը (բաժնետերը)։
Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել բաժնետերերի ընդհանուր ժողով` բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով։
Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը գումարվում է հերթական ֆինանսական տարվա ավարտից երկու ամիս հետո մեկ ամսվա ընթացքում։
Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովից բացի գումարվող ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ։
Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովները գումարվում են անհետաձգելի հարցերի քննարկման համար։
2. Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`
ա) ընկերության կանոնադրության հաստատումը, դրանով փոփոխությունների և լրացումների կատարումը, կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ;
բ) ընկերության կանոնադրական կապիտալի չափի փոփոխումը;
գ) ընկերության գործադիր մարմնի ձևավորումը և նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը;
դ) ընկերության տարեկան հաշվետվությունները, հաշվապահական հաշվեկշիռները, շահույթների և վնասների հաշիվները հաստատելը, շահույթներն ու վնասները բաշխելը, շահութաբաժինների վճարման ձևի որոշումը;
ե) ընկերության հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանումը;
զ) ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) ընտրությունն ու նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը;
է) ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը;
ը) ,,Բաժնետիրական ընկերությունների մասին,, ՀՀ օրենքի 59-61 հոդածներով նախատեսված դեպքերում և կարգով ընկերության գույքի շուկայական արժեքի որոշումը և ընկերության գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքումը;
թ) բաժնետոմսի անվանական արժեքի փոքրացումը (տարանջատումը) և մեծացումը (համախմբումը);
ժ) ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը և հետգնումը ,,Բաժնետիրական ընկերությունների մասին,, ՀՀ օրենքով նախատեսված դեպքում;
ժա) ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, հիմնարկների ստեղծումը, դրանց կանոնադրությունների հաստատումը, վերակազմակերպումը, լուծարումը;
ժբ) այլ ընկերություններին և կազմակերպություններին մասնակից (հիմնադիր) լինելու մասին որոշում ընդունելը։
ժգ) ընկերության պահուստային հիմնադրամի օգտագործումը։
ժդ) ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը։
ժե) ընկերության վարչակազմակերպական կառուցվացծքի հաստատումը։
ժզ) ընկերությունը վերակազմակերպելու մասին որոշում ընդունելը։
ժը) ամփոփ, միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների հաստատումը , լուծարման հանձնաժողովի նշանակումը։
ժթ),,Բաժնետիրական ընկերությունների մասին,, ՀՀ օրենքով նախատեսված այլ հարցերի լուծումը։
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված հարցը չեն կարող նրա կողմից փոխանցվել ընկերության գործադիր մարմնի իրավասությանը։
Սույն հոդվածի 2-րդ կետի ը),թ),ժ),ժա),ժբ),ժդ),ժե) ենթակետերով նախատեսված հարցերի վերաբերյալ ընդհանուր ժողովը որոշումներն ընդունում է ընկերության գործադիր մարմնի ներկայացմամբ։
3. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք չունի քննարկել և որոշում ընդունել այն հարցերի շուրջ ,որոնք ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքով. ,,Բաժնետիրական ընկերությունների մասին,, ՀՀ Օրենքով և սույն կանոնադրությամբ չեն սահմանվել որպես ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասություն։
4. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավասու է, եթե դրան մասնակցում են ընկերության բաժնետերերը (նրանց ներկայացուցիչները),որոնք համատեղ տիրապետում են ձայնի իրավունք տվող 50%-ից ավելի բաժնետոմսերի։
5. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին մասնակցող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետի ա),ը),ժզ),ժը) ենթակետերով սահմանված հարցերի, որոնց շուրջը որոշումներն ընդունվում են ձայների երեք քառորդով։
Ընկերության լուծարման մասին որոշումն ընդունվում է ժողովին մասնակցող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից։
6. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել ընկերության բաժնետերեր չհանդիսացող ընկերության գործադիր մարմնի անդամները։
7. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարումը և անցկացումը նախապատրաստում է ընկերության գործադիր մարմինը, որը որոշում է`
● ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման ամսաթիվ, տեղը և ժամանակը։
● ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի օրակարգը։
● ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակի կազմման ամսաթիվը։
● ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին գումարման մասին բաժնետերերին ծանուցելու կարգը։
● ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի նախապատրաստման ընթացքում բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցուցակը։
● քվեաթերթիկների ձևը և բովանդակությունը, եթե քվեարկությունները կատարվելու են քվեաթերթիկներով։
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի վարման կարգի մասին որոշում ընդունելու կարգը սահմանվում է ժողովի կողմից հաստատված ներքին կանոնակարգով։
8. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվում է ընկերության գործադիր մարմնի կողմից սահմանված ամսաթվի դրությամբ ընկերության բաժնետերերի ռեեստրի (գրանցամատյանի) տվյալների հիման վրա։
9. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու ժամկետները, ցուցակի բովանդակությունը,ինչպես նաև ցուցակում փոփոխություններ կատարելու կարգը պետք է համապատասխանեն ,,Բաժնետիրական ընկերությունների մասին,, ՀՀ օրենքի 70 հոդվածի պահանջներին։
Ընկերության բաժնետերը ընդհանուր ժողովում մասնակցելու իր իրավունքը կարող է իրականացնել անձամբ կամ լիազորված ներկայացուցչի միջոցով։
Բաժնետիրոջ ներկայացուցիչը կարող է մասնակցել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում միայն օրենքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագրի առկայության դեպքում։ Բաժնետերը պահպանում է ընկերության բաժնետերերի ընդ-հանուր ժողովում մասնակցելու առաջնային իրավունքը` անկախ իր կողմից ներկայացուցիչներին տրված լիազորագրերից։
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշումների մասին տեղեկություները, ինչպես նաև քվեարկության արդյունքները պետք է հաղորդվեն բաժնետերերին որոշումներն ընդունելու պահից 20 օրվա ընթացքում։
10. Բաժնետերն իրավունք ունի դատական կարգով գանգատարկել բաժնետերերի ընդհանուր ժողովի ընդունած որոշումը, եթե այդ որոշմամբ խախտվել են նրա իրավունքները և օրինական շահերը։
11. Ընկերության բաժնետերերը, վերստուգող հանձնաժողովի անդամները (վերստուգողը), ինչպես նաև ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեցող անձինք ծանուցվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման մասին ընկերության գործադիր մարմնի կողմից, նրանց համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու, կամ այդ մասին լրատվական միջոցով հրապարակելու եղանակով, ընդհանուր ժողովի գումարման օրվանից առնվազն 10 օր շուտ։ Ծանուցման ձևը և ժողովի գումարման օրը հստակեցվում են ընկերության գործադիր մարմնի կողմից։
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գոմարման մասին գրավոր ծանուցվում է ընկերության աուդիտն իրականցնող անձը, եթե նրա եզրակացությունն առկա է գումարվող ժողովի նյութերում։
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի մասին ծանուցման և ժողովի նախապատրաստման ընթացքում բաժնետերերին ներկայացվելիք տեղեկությունների և նյութերի բովանդակությունը պետք է համապատասխանի ,,Բաժնետիրական ընկերությունների մասին,, ՀՀ օրենքի 71 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի պահանջներին։
12. Ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովի օրակարգի, վերահսկիչ հանձնաժողովի անդամության թեկնածուների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը և դրանք գործադիր մարնի կողմից ընդունումը պետք է կատարվի ,,Բաժնետիրական ընկերությունների մասին,, ՀՀ օրենքի 72 հոդվածի պահանջներին համապատասխան։
13. Ընկերությունը կարող է գումարել բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով ընկերության գործադիր մարնի որոշմամբ կամ վերստուգող հանձնաժողովի, ընկերության աուդիտն իրականացնող անձի, ընկերության առնվազն 10% ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով։
14. Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով գումարելու պահանջը ցուցում է բովանդակում ժողովի գումարման ձևի և օրակարգի մասին և պետք է ստորագրված լինի ժողովի գումարումը պահանջող անձի (անձանց) կողմից։
Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման պահանջը ներկայացնելու, գործադիր մարնի կողմից դրա ընդունելու կամ մերժելու, արտահերթ ժողովի անցկացման կարգը պետք է համապատասխանեն ,,Բաժնետիրական ընկերությունների մասին,, ՀՀ Օրենքի 74 հոդվածի պահանջներին։
15. Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման պահանջի մերժումը ընկերության գործադիր մարնի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով։
16. Եթե ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը տևում է մեկ օրից ավել, յուրաքանչյուր օրվա համար իրականացվում է ժողովի մասնակիցների գրանցում։
17. Քվորումի բացակայության դեպքում հայտարավում է ընկերության բաժնետերերի նոր ընդհանուր ժողովի գումարման ամսաթիվը։ Նոր ժողովի գումարման դեպքում օրակարգի փոփոխություն չի թույլատրվում։
Նոր ժողովը իրավասու է, եթե դրան մասնակցում են ընկերության բաժնետերերը, որոնք համատեղ տիրապետում են ընկերության ձայնի իրավունք տվող 30%-ից ավելի բաժնետոմսերի։
18. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում քվեարկությունների անցկացման և բաժնետերերին քվեաթերթիկների տրամադրման կարգը, քվեաթերթիկների ձևն ու բովանդակությունը, քվեարկության արդյունքների հաշվառման և արձանագրության կազմման կարգը պետք է համապատասխանեն ,,Բաժնետիրական ընկերությունների մասին,, ՀՀ Օրենքի 78-81 հոդվածների պահանջներին։
19. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի արձանագրությունը կազմվում է ժողովի ավարտից 5 օրվա ընթացքում, երկու օրինակով, որոնք ստորագրվում են ժողովի նախագահի և քարտուղարի կողմից։
Ընկերության բաժնետերերն իրավունք ունեն ծանոթանալ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի արձանագրություններին։
20. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ընկերության միանձնյա գործադիր մարմինը` ընկերության տնօրենը։
21. Ընկերության գործադիր մարնի իրավասությանն են պատկանում ընկերության ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը, բացառությամբ բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություն հանդիսացող հարցերի։
22. Ընկերությունը տնօրենի հետ կնքում է պայմանագիր, որով սահմանվում են նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունները, փոխհարաբերությունները բաժնետերերի և աշխատավորական կոլեկտիվի հետ, նրա ախատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի ժամկետը, պայմանագրի դադարեցման և լուծարման հիմքերը և այլ դրույթներ, որոնք անհրաժեշտ են և չեն հակասում գործող օրենսդրությանը։
Տնօրենը ընկերության շահերը ներկայացնում է երրորդ անձանց, դատարանների և այլ պաշտոնական կազմակերպությունների առջև։
23. Ընկերության տնօրենը`
ա) տնօրինում է ընկերության գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները, գործարքներ է կատարում ընկերության անունից։
բ) ներկայացնում է ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում։
գ) գործում է առանց լիազորագրերի։
դ) տալիս է լիազորագրեր։
ե) գործող օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային։
զ) բանկերում բացում ` ընկերության հաշվարկային, այդ թվում` տարադրամային հաշիվներ։
է) նախապատրաստում է ընկերության բաժնետերերի տարեկան և արտահերթ ընդհանուր ժողովների գումարումը և անցկացումը։
ը) ընկերության ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում ընկերության աշխատանքային կանոնակարգը, վարչակազմակերպական կառուցվածքը։
թ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը։
ժ) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է ընկերության աշխատակիցներին։
ժա) աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցառումներ։
24. Ընկերության տնօրենը այլ կազմակերպություններում կարող է վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն ընկերության ընդհանուր ժողովի համաձայնությամբ։
25. Ընկերության տնօրենը իր գործունեության մասին հաշվետվություն է տալիս ընկերության ընդհանուր ժողովին։
26. Ընկերության տնօրենը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր գործողությունների հետևանքով ընկերությանը պատճառած վնասի համար։
Տնօրենը հասցված վնասի դիմաց պատասխանատվությունից ազատվում է, եթե ընկերությանը վնաս պատճառած որոշմանը դեմ է արտահայտվել կամ որոշման կայացմանը չի մասնակցել։
27. Ընկերությունը կամ ընկերության սովորական բաժնետոմսերի մեկ և ավելի տոկոսին տիրապետող բաժնետերը իրավունք ունի ընկերության գործադիր մարմնի դեմ հայցով դիմել դատարան, ընկերությանը պատճառված վնասների փոխհատուցման պահանջով։
28. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահին լուծարել տնօրենի հետ կնքած պայմանագիրը։

11. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնելու համար ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը ընտրում է ընկերության վերստուգող հանձնաժողով (վերստուգող)։
Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) հետևում է ընկերության կառավարման մարմինների որոշումների կատարմանը, ստուգում է ընկերության փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը։
2. Վերստուգող հանձնաժողովը ընտրվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից երեք տարի ժամկետով։
Վերստուգող հանձնաժողովի քանակական կազմը չի կարող երեք հոգուց պակաս լինել։
Վերստուգող հանձնաժողովի նախագահն ընտրվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։
3. Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) ընկերության գործունեության տարեկան հաշվետվությունների և հաշվեկշռի ստուգման վերաբերյալ եզրակացությունը ներկայցացնում է ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին։
Ընկերության տարեկան հաշվեկշռի հաստատման ժամանակ վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) եզրակացությունը պարտադիր է։
4. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով ընկերությունը կարող է ներգրավել արտաքին աուդիտորի (կազմակերպություն կամ ֆիզիկական անձ), կնքելով նրա հետ համապատասխան պայմանագիր։
Ընկերության աուդիտն իրականացնող անձը հաստատվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից, որից հետո ընկերության տնօրենը նրա հետ կնքում է պայմանագիր։
5. Ընկերությունը օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում է ֆինանսական և վիճաակագրական հաշվետվութուն։
Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացվող տարեկան հաշվետվության, տարեկան հաշվապահական հաշվեկշռի, շահույթների և վնասների հաշվի հավաստիությունը պետք է հաստատվի ընկերության վարստուգող հանձնաժողովի /վերստուգողի/ եզրակացությամբ։

12. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՆ ՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս մասնաճյուղեր և ներկայացուցչություններ չունի։

13. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

1. Ընկերության վերակազմակերպումը (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) և լուծարումը կատարվում է.
● բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ։
● ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` դատարանի վճռով։
2. Ընկերության վերակազմակերպման մասին որոշում ընդունած մարմինը օրենքով ընդունված կարգով և ժամկետներում այդ մասին գրավոր տեղեկացնում է ընկերության պարտատերերին։
Պարտատերերն իրավունք ունեն ընկերությունից պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, դրանց դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում։
3. Ընկերության վերակազմակերպումը իրականացվում է ‚Բաժնետիրական ընկերությունների մասինե ՀՀ օրենքի 18-26 հոդվածներով սահմանված կարգով։
4. Ընկերության լուծարմամաբ նրա գործունեությունը դադարում է առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու։
Ընկերության լուծարման հիմքերն են.
● ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության լուծարման մասին ընդունված որոշումը։
● ընկերության կանոնոդրությամբ նախատեսված գործունեության ժամկետի լրանալը կամ այն նպատակին հասնելը, հանուն որի ընկերությունը ստեղծվել էր։
● ՀՀ Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` դատարանի վճիռը։
Եթե ընկերության գույքի արժեքը անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա ընկերությունը կարող է լուծարվել միայն սնանկության հետևանքով։
5. Ընկերության լուծարման մասին որոշում կայացրած մարմինը նշանակում է լուծարման հանձնաժողով։ Նշանակման պահից լուծարման հանձնաժողովին են անցնում ընկերության գործերի կառավարման լիազորությունները։
Լուծարվող ընկերության անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը։
Լուծարման հանձնաժողովը լուծարումն իրականացնում է ‚Բաժնետիրական ընկերությունների մասինե ՀՀ օրենքի 27-29 հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում։
6. Ընկերությունը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած, այդ մասին ՀՀ իրավաբանական անձանց Պետռեգիստրի պետական գրանցամատյանում գրառման պահից։

14. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) հետևանքով նյութական կորուստներ ունենալու դեպքում հրավիրվում է ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով իրադրությունը քննարկելու և յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու համար։
2. Սույն կանոնադրությամբ չպարզաբանված հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Քաղաքացիական Օրենսգրքին, ,,Բաժնետիրական ընկերությունների մասին,, Օրենքին գործող այլ իրավական ակտերին համապատասխան։
Նորություններ
2010-02-10  Հաշվետվություն 2009
Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի (այսուհետ` Ինստիտուտ) գործունեությունն ընդգրկում է 4 հիմնական ո...
2009-12-01  ԱՊՀ երկրների 2009 թ. մրցանակաբաշխություն
Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների 2009 թվականի մրցանակաբաշխությ...
2009-11-03  Հայաստանի մասնակցությունը Եվրոպական ստանդարտացման գործընթացներին
Եվրոպական ստանդարտները բարելավում են Եվրոպացիների կյանքի որակը։ CEN-ը` Եվրոպական ստանդարտացման կոմիտ...
2009-11-02  SARM-ը Հայաստանում նշում է Ստանդարտների համաշխարհային օրը
Ինչպես ամբողջ աշխարհի ստանդարտացման կազմակերպությունները և մասնագետները, այնպես էլ Ստանդարտների ազգա...
2009-10-28  Հայաստանի մասնակցությունը Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության 32-րդ վեհաժողովին
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2009 թվականի սեպ...
2009-10-23  Հոկտեմբերի 12-ից 13-ը Հաագա քաղաքում տեղի ունեցած սեմինարի վերաբերյալ
Նիդերլանդների Հաագա քաղաքում տեղի ունեցած սեմինարին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է Ստանդարտ...
2009-10-13  Ստանդարտների համաշխարհային օր, հոկտեմբերի 14, 2009 թվական
Այժմ աշխարհը կանգնած է լուրջ խնդիրների առջև: Ջերմոցային գազերի արտանետումների ավելացումը բերում է մո...
2010-03-10  Ազգային ստանդարտների նախագծեր
   ԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ...
2010-02-10  Ազգային ֆոնդում համալրված միջազգային (ԻՍՕ) և եվրոպական (ԵՆ) ստանդարտներ
Ազգային ֆոնդում համալրված միջազգային (ԻՍՕ) և եվրոպական (ԵՆ) ստանդարտներ (IV եռամսյակ 2009 թ.) Ծանոթո...
2010-01-18  ՀՀ ազգային ստանդարտների ցանկ առ 30.12.2009 թ
 Հայաստանի Հանրապետությունում հաստատված, գործողության մեջ դրված, գործողությունը դադարեցված ազգա...