Ստանդարտացման և չափագիտության ոլորտի աշխատանքները Հայաստանում սկսվել են անցյալ դարի սկզբից` 20-ական թվականներին:

Առաջին հիմնարկը Հայաստանում, որը զբաղվում էր չափումների և չափման սարքավորումների պետական վերահսկողությունով ,, Քաշի և չափի բաժանմունք,,-ն էր` ստեղծված 1921 թվականի հուլիսի 21-ին Խորհրդային ազգային կոմիտեի դեկրետով:

1931 թվականին կազմակերպվել է տեղական ստանդարտացման բյուրո ,,Արմստանդարտ,, որը իրականացնում էր հանրապետությունում վերահսկողություն ստանդարտացման աշխատանքների, ստանդարտների պահպանման, ինչպես նաև չափման և վերահսկման սարքավորումների ստուգաչափման և կիրառման չափագիտության աշխատանքներ:

1971 թվականից հայկական հանրապետական վարչությունը գտնվում էր ԽՍՀՄ-ի Ստանդարտների պետական կոմիտեի համակարգում և իրականացնում էր Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման և չափագիտության ոլորտի քաղաքականությունը: Այդ ժամանակահատվածում Կիրովական, Կամո, Ղափան, Աբովյան քաղաքներում ստեղծվում են տարածքային մարմիններ` պետհսկողության բաժիններ ստանդարտների ներդրման և պահպանման:

1976 թվականին ոլորտի աշխատանքները զարգացնելու նպատակով ստեղծվում է Հայաստանի Հանրապետական ստանդարտացման և չափագիտության կենտրոն:

Ստանդարտացումը և չափագիտությունը, որակի համակարգը այդ ժամանակահատվածում զարգանում են տնտեսության ճյուղերին զուգընթաց և համաչափ:

Հայաստանում անկախություն ձեռք բերելուց հետո 1993 թվականին ՀՀ կառավարության N 234 առ 16.05.93 թ. որոշումով ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, սերտիֆիկացման և չափագիտության վարչություն և նրա կազմում` Ստանդարտացման և չափագիտության կենտրոն:

Հայաստանի Հանրապետությունում սկսվեց նոր փուլ` միջազգային պահանջներին համապատասխան ստանդարտացման ազգային համակարգի ձևավորման ուղղությամբ: Դրա նախադրյալներն էին` Հայաստանի տնտեսության շուկայական հարաբերություններին անցումը, ինտեգրացումը միջազգային և եվրոպական տնտեսական համակարգերին և Հայաստանի անդամակցումը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:

Ստանդարտացման աշխատանքները բարելավելու և առկա հիմնախնդիրները իրականացնելու նպատակով 1998 թվականին Ստանդարտացման և չափագիտության Հայկական կենտրոնի բազայի հիման վրա ստեղծվեց ,,Հայաստանի ստանդարտների ինստիտուտ,, պետական ձեռնարկություն:

ՀՀ պետական կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումների շրջանակներում 2001 թ. ՀՀ կառավարության որոշումով Ստանդարտացման, համապատասխանության հավաստման և չափագիտության համակարգն ընդգրկվեց ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կազմում: 2002 թվականին ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հրամանով ստանդարտացման և համապատասխանության հավաստման աշխատանքները բարելավելու նպատակով ,, Ստանդարտների ազգային ինստիտուտ,, ՓԲԸ և ,,Եր-Թեսթ,, սերտիֆիկացման և փորձարկման կենտրոնի բազայի հիման վրա ստեղծվեց,, Ստանդարտների և որակի ազգային ինստիտուտ,, ՓԲԸ, որը 2004 թ. վերանվանվեց ,,Ստանդարտների ազգային ինստիտուտ,, ՓԲԸ:

ՀՀ տնտեսության ճյուղերի համար ինստիտուտում ստեղծված տեխնիկական հանձնաժողովների և կազմակերպությունների հետ համատեղ մշակվել է շուրջ 950 նոր ազգային ստանդարտներ` ներդաշնակ միջազգային (ԻՍՕ) և եվրոպական (ԵՆ) նորմերին, որոնց կիրառումը պետք է աջակցի և խթանի ձեռնարկատերերին` արտահանման և ներմուծման գործընթացին:

Միջազգային գործելակերպին համաձայն ինստիտուտը մշակել է Ստանդարտացման ազգային համակարգի 120 կազմակերպամեթոդական և տերմինաբանական ազգային ստանդարտները:

Տեխնիկական օրենսդրություն ստեղծելու նպատակով և բնակչության անվտանգությունն ապահովելու համար ինստիտուտը նախապատրաստել է շուրջ 45 տեխնիկական կանոնակարգերի նախագծեր` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հանձնարարությամբ:

Ստանդարտացման աշխատանքների զարգացման նպատակով ինստիտուտի մասնագետները իրականացրել են  արտադրանքի և որակի կառավարման սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկման, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի փորձաքննության և տեղեկատվական սպասարկման ծառայություններ:

Նորություններ
2010-02-10  Հաշվետվություն 2009
Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի (այսուհետ` Ինստիտուտ) գործունեությունն ընդգրկում է 4 հիմնական ո...
2009-12-01  ԱՊՀ երկրների 2009 թ. մրցանակաբաշխություն
Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների 2009 թվականի մրցանակաբաշխությ...
2009-11-03  Հայաստանի մասնակցությունը Եվրոպական ստանդարտացման գործընթացներին
Եվրոպական ստանդարտները բարելավում են Եվրոպացիների կյանքի որակը։ CEN-ը` Եվրոպական ստանդարտացման կոմիտ...
2009-11-02  SARM-ը Հայաստանում նշում է Ստանդարտների համաշխարհային օրը
Ինչպես ամբողջ աշխարհի ստանդարտացման կազմակերպությունները և մասնագետները, այնպես էլ Ստանդարտների ազգա...
2009-10-28  Հայաստանի մասնակցությունը Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության 32-րդ վեհաժողովին
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2009 թվականի սեպ...
2009-10-23  Հոկտեմբերի 12-ից 13-ը Հաագա քաղաքում տեղի ունեցած սեմինարի վերաբերյալ
Նիդերլանդների Հաագա քաղաքում տեղի ունեցած սեմինարին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է Ստանդարտ...
2009-10-13  Ստանդարտների համաշխարհային օր, հոկտեմբերի 14, 2009 թվական
Այժմ աշխարհը կանգնած է լուրջ խնդիրների առջև: Ջերմոցային գազերի արտանետումների ավելացումը բերում է մո...
2010-02-25  Ազգային ստանդարտների նախագծեր
   ԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ...
2010-02-10  Ազգային ֆոնդում համալրված միջազգային (ԻՍՕ) և եվրոպական (ԵՆ) ստանդարտներ
Ազգային ֆոնդում համալրված միջազգային (ԻՍՕ) և եվրոպական (ԵՆ) ստանդարտներ (IV եռամսյակ 2009 թ.) Ծանոթո...
2010-01-18  ՀՀ ազգային ստանդարտների ցանկ առ 30.12.2009 թ
 Հայաստանի Հանրապետությունում հաստատված, գործողության մեջ դրված, գործողությունը դադարեցված ազգա...